Տարածաշրջանային խնդիրները պահանջում են տարածաշրջանային լուծումներ. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Ստամբուլում Չեռնոգորիայի գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված «Չեռնոգորիայի պետականության օրվա»-ն նվիրված ընդունելությանը։ Ելույթի ընթացքում Ֆիդանն անդրադարձել է միջազգային համակարգի գործունեությանը տարածաշրջանային հակամարտությունների և գլոբալ խնդիրների լուծման համատեքստում։ Ըստ Ֆիդանի՝ միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ գլոբալ արդարություն հաստատելու համար … Read more

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, մասնավորապես Տերյան-Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 64 դիտում

Պարեկային ծառայության պաշտոնյաները հափշտակել են իրենց վստահված տրանսպորտային միջոցները. նախաքննության ավարտ

Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության դեպքեր. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակոկոռուպցիոն կոմիտեն: «ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձինք, գործելով … Read more

Անհապաղ քննել «Կտրիճ Ներսիսյանը ֆեյքերեցների գունդ է ձևավորել» հոդվածում նկարագրված հանգամանքները. Յազիչյան

Սարգիս Զավեն վարդապետ Յազիչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրեր առաջ «Զարկերակ» լրատվամիջոցի մի հրապարակմանը: Ըստ նրա՝ պատկան մարմինները պարտավոր են անհապաղ քննել «Զարկերակ» թերթում տպագրված «Կտրիճ Ներսիսյանը դեռևս 2024-ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել» հոդվածում նկարագրված հանգամանքները, կանչել (և՛ հոդվածագրին, և՛ հոդվածում նշված անձանց, և՛ Մայր Աթոռի տեղեկատվական բաժնին՝ իր վերջին մերժողական հայտարարության … Read more

Հայերն ու ադրբեջանցիները իրար հետ առևտուր են անելու, հայերը էժան բենզին են առնելու․ էդպես ձեռնտու է. Սիմոնյան

«Այնպես չէ, որ հայերի մեծամասնությունը ցանկանում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել, և դա վատ է, որովհետև մենք հարևաններ ենք, և ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու: Նույն հայերը և ադրբեջանցիները Մոսկվայում միասին բիզնես են անում, ընկերություն են անում և իրար ծնունդների են գնում, նույնը՝ այլ երկրներում»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային … Read more

Մարզային բաժիններում ID ստանալու որևէ հերթ չկա, մոտեցողն սպասարկվում է վայրկենապես․ Նելլի Դավթյան

«Օրեր առաջ ինչպես հերթագրման, այնպես էլ ID-ների տրամադրման համակարգերը խափանվել են կես օր՝ մի քանի ժամ, համապատասխանաբար կենդանի հերթի սպասարկումը ևս սահմանափակվել է։ Այս պահին ամենը կարգավորված է, սեպտեմբերի 12-ից կվերսկսվի նաև կենդանի հերթը։ Չսպասարկված քաղաքացիները սպասարկվում են արտահերթ»: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը: … Read more