«Քաղաքացիական պայմանագիր»-ը հետևողական է լինելու իր նախաձեռնած ծրագրերը կյանքի կոչելու հարցում. Գյուլնազարյան

Փարաքար խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը հետևողական է լինելու իր իսկ նախաձեռնած զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հարցում։ Այս մասին սոցցանցում Փարաքարի բնակիչներին ուղղված խոսքում գրել է Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:  «Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ, 2025 թվականի մարտի 30-ին կայացած ընտրությունների արդյունքում համայնքում կձևավորվի նոր իշխանություն։ Մեր թիմը համայնքում աշխատեց ընդհամենը … Read more

Աբու Դաբիի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները շահագրգիռ են են ՀՀ ֆինանսական շուկաների հնարավորություններով

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Աբու Դաբիում ընթացող «Գլոբալ ներդրումների ապագայի քարտեզագրում. գլոբալ ներդրումային լանդշաֆտի նոր ալիքը, դեպի նոր հավասարակշռված համաշխարհային կառուցվածք» խորագրով 14-րդ համաշխարհային տարեկան ներդրումային համաժողովին: Ինչպես հայտնում են նախարարությունից, համաշխարհային ներդրումների ոլորտում կարևորագույն իրադարձություն համարվող այս համաժողովի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը … Read more

Կարևոր է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանել. ԱՍՀ նախարարն ընդունել է Եգիպտոսի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ … Read more

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է ապրիլի 9-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 387.97 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 393.52 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 424.22 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 438.38 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.43 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.73 դրամը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 11 դիտում

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Եղեգնաձորում գտնվող գյուղատնտեսական նշանակության 2 հողամասի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ: Այս մասին հայտնում են դատախազությունից՝ հիշեցնելով, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի … Read more

Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս կհստակեցվի Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև 2025 թվականի մայիս կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հարավում ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։ «Մեր երկրների միջև տնտեսական … Read more

Լուկաշենկոն մասնակցել է Մինսկի «Դինամոյի» մարզմանը և հոկեյ խաղացել. տեսանյութ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի «Դինամոյի» մարզման ժամանակ միացել է թիմին: Այս մասին գրում է  Rbc.ru-ն: Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել հոկեյիստներին՝ բելառուսների համար իսկական սպորտային փառատոն կազմակերպելու համար։  Հոկեյիստների հետ զրուցելուց հետո Լուկաշենկոն մի քանի հաջող հարված է իրականացրել «Դինամոյի» դարպասին: Այնուհետ նա հետևել է մարզմանը և խորհուրդներ տվել հոկեյիստներին։ Լուկաշենկոն հոկեյ է խաղում սիրողական … Read more

Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ

Վերջերս հասարակության շրջանում՝ մասնավորապես սոցկայքերում, ինչպես նաև լրատվական կայքերում քննարկվում է, որ Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։ Նշվածի կապակցությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ … Read more