Ֆրանսիայում մեկնարկել են «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագրով միջոցառումները

Ապրիլի 7-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և միջոցառումների կազմակերպման … Read more

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել

Փարիզի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Figaro պարբերականին։ «Էքրեմ Իմամօղլուն այսօր անարդարացիորեն զրկված է իր կուսակցությունը և միլիոնավոր թուրքերի ձայները ներկայացնելու հնարավորությունից։ Նա պետք է զգա Փարիզի լիակատար աջակցությունը», – ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ըստ Իդալգոյի՝ նման աջակցությունը կարող է թույլ տալ … Read more

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպել Աբու Դաբիի՝ Սորբոնի և Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ: Անմիջական և ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով և պատասխանել է նրանց հուզող հարցերին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների … Read more

Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: Այս մասին Ավինյանը սոցցանցի իր էջում գրում է. «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է … Read more

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է

Ապրիլի 7-ին պարեկային ծառայողները Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վ․Ս․-ին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Վ․Ս․-ն և նրա … Read more

«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 217 դիտում

Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ

Տևական ժամանակ է՝ Իրան-Միացյալ նահանգներ հարաբերություններում ամենօրյա ռեժիմով «փոխհրաձգություններ» են քարոզչական, հոգեբանական և դիվանագիտական մակարդակում: Թեև փոխադարձ սպառնալիքներին և «մկանների ցուցադրությանը», ամբողջ զինանոցի ու ռազմական հնարավորությունների մասին ամենօրյա հիշեցումներին, կողմերից երկուսն էլ խուսափում են արձակել առաջին «փամփուշտն» ու մտնել պատերազմի տաք փուլ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը կարծիք է հայտնում, որ երկու կողմից … Read more

Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող առաջնությունում։ Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Բաևին և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 70 դիտում

Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, այս նպատակով ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը … Read more

Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը

Ադրբեջանը կրկին օրակարգ է բերել ականազերծման հարցը՝ պնդելով, թե հայկական կողմի տրամադրած քարտեզները ճշգրիտ չեն, իսկ ականների պայթյունից մարդիկ են զոհվում։ 392 թիվն է նշվում, իբր դրանք այն անձինք են, որոնք 2020 թվականի պատերազմից ի վեր զոհվել կամ վիրավորվել են ականների պայթյունից։ Նրանց մեջ, ըստ Ադրբեջանի, կան թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ սահմանապահներ։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը … Read more