Ինչու է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը ոչ թե հանվել կամ դադարեցվել է, այլ՝ որոշակի փոփոխությունների ենթարկվել, որի մասին հայտարարվել է դեռ ամիսներ առաջ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արցախցիները բողոքներ և հանրահավաքներ են կազմակերպում բնակվարձի փոխհատուցման ծրագրի դադարեցման պատճառով: «Իրականում ծրագիրը չի հանվել: Մենք ընդամենը ամիսներ առաջ, դեռևս … Read more

Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապ օգնության բժշկի մահվան մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երևանում շտապ օգնության մեքենայի վթարի դեպքին, որի ժամանակ բժիշկը մահացել է: «Այսօր շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Ցավալի է հայտնել, որ բժիշկը դեպքի վայրում մահացել է։ Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։ Բրիգադի մյուս անդամը՝ բուժքույրը, … Read more

Ցավոք, բժիշկը մահացել է, բուժքույրի վիճակը ծանր է. նախարարը՝ շտապ օգնության մեքենայի վթարի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Երևանում շտապ օգնության մեքենայի ավտովթարի դեպքին՝ նշելով, որ, ցավոք, բժիշկը մահացել է: «Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը: Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն … Read more

Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա

Ապրիլի 7-ին՝ ժամը 19։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենա։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 194 դիտում

Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ինչ են նրանք նվիրել

Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտներն ապրիլի 7-ին այցելել են ԿԳՄՍ նախարարություն: Նախարար Ժաննա Անդրեասյանն այս մասին հայտնելով «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշել է, որ նրանք շնորհավորել են ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները: «Աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի արանքում չնախատեսված ու կարճ հանդիպում էր, … Read more

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ինչպես և խոստացել էի» շարքի հերթական նորությունը: «Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է»,- գրել է Նիկոլ Փաշինյանն ու հրապարակել ճանապարհից կարճ տեսանյութ: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 114 դիտում

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Հայաստանում

Միջազգային հռչակ վայելող երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա  Հայաստանում։ «Ինստագրամ»-ի իր էջում երգչուհին հրապարակել է ամառային ամիսներին կայանալիք համերգային տուրի մասին տեղեկատվություն, որից պարզ է դառնում՝ վերջին կանգառը Երևանն է: Լոպեսը “Up all night” խորագրով համաշխարհային տուրի շրջանակներում ելույթ կունենա Երևանում օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա … Read more

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ, որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ նրանցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ … Read more

Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպես մասնակցել. տեսանյութ

Աշակերտները և ուսանողներն ամեն ուրբաթ հանդիպում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որի ընթացքում կիսվում են կրթության ոլորտին առնչվող խնդիրներով և առաջարկներով։ Ինչպես հայտնում են նախարարությունից, այս հանդիպման ընթացքում նրանք քննարկել են տարբեր հարցեր, ինչպես նաև խոսել կամավորության մշակույթի զարգացման հնարավորությունների մասին։ Նախարարի հետ հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է զանգահարել 010 59 96 00 հեռախոսահամարով … Read more

Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանն անցել է եզրափակիչ: Կիսաեզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրեասյանը 3։1 հաշվով առավելության է հասել վրացի Ակակի Կեմերտելիձեյի նկատմամբ։ Արման Անդրեասյանըերկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ:   «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 106 դիտում