Հայաստանը չունի ագրեսիայի մտադրություն որևէ 3-րդ երկրի նկատմամբ, արդիականացվում է պաշտպանական ոլորտը. Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին: ԱԳ նախարարը պատասխանել է հայ-հնդկական պաշտպանական հարաբերություններին վերաբերով հարցին: Վերջին մի քանի տարիներին դուք նաև համակարգեր եք ստացել Հնդկաստանից, մի բան, որի մասին խոսվել է: Այսպիսով, եթե դուք կարող եք թերևս խոսել այս փոխգործակցության մասին, … Read more

Արագածի գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հոսպիտալացվել են. ինչ վնասվածքներ ունեն

Ավելի վաղ հայտել էինք, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ը՝ անհետ կորել։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են: Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին … Read more

Մեկնարկել է Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքը. ինչպես և քանի տոմս կարելի է գնել

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մարտի 11-ից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել … Read more

Հարցազրույց եմ տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 172 դիտում

Մեկնարկել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը. ընդմիջումն ավարտվել է

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը։ Ընդմիջումից հետո կողմերը վերադարձել են բանակցային սեղանի շուրջ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը հայտարարել է ուկրաինական կողմի հետ բանակցություններում առաջընթացի մասին։ Հանդիպման սկզբում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակն ասել էր, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումը շատ կառուցողական է սկսվել։ Ավելի վաղ հայտնել … Read more

Շարժվում են դեպի նպատակը. ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները գնացել են ընդմիջման. տեսանյութ

Սաուդյան Արաբիայում մեկնարկած բանակցությունների կողմերը՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները, մեկնարկից շուրջ 3 ժամ անց ընդմիջման են գնացել: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պատասխանելով CNN-ի հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, ասել է, որ կողմերը շարժվում են դեպի նպատակ։ Հանդիպման սկզբում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակն ասել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության … Read more

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև առկա է սերտ փոխգործակցություն

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Խոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավադույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը: Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպմանը կարևորվել է արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը՝ ներառյալ արդարադատության համակարգի թվայնացման, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության … Read more

Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկը 1-ինն է

Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկը 1-ինն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Որոշվել էին Գյումրու և Փարաքարի ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 12 դիտում

Արագածի գագաթին 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, նրանցից 1-ն անհետ կորել է. ՆԳՆ

Մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ը՝ անհետ կորել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական … Read more

Երևան-Գյումրի ճանապարհին հողային աշխատանքներ կատարելիս մարդու գանգ ու ոսկորներ են հայտնաբերվել

Մարտի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը մարդկային ոսկորներ ու գանգ է հայտնաբերել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները … Read more