Հարմարավետ ու ժամանակակից. մետրոպոլիտենն աստիճանաբար փոխվում է. տեսանյութ

Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 … Read more

Պարզեցվել և համակարգված է դարձել հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման գործընթացը. ՊԵԿ

2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ, ինչի արդյունքում պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների ու դեբետային գումարների հաշվառման գործընթացը: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, այսուհետ, հարկային հաշվարկներով առաջացող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որպես դեբետային գումարներ, Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան կդասակարգվեն որպես՝ ռիսկային և ոչ ռիսկային: Ոչ ռիսկային համարվող … Read more

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 11-ին

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է մարտի 11-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 390.47 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 395.97 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 422.16 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 434.86 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.40 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.73 դրամը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 12 դիտում

Պակիստանում զինյալները պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի. զոհվել են անվտանգության ուժերի անդամներ

Պակիստանի Բելուջիստան նահանգում զինված գրոհայինները հարձակվել են գնացքի վրա՝ պատանդ վերցնելով ավելի քան 450 ուղևորի, իսկ վարորդը վիրավորվել է։ Այս մասին մարտի 11-ին հայտնել է Daily Mail-ը։ Ըստ թերթի՝ տեղեկությունը հաստատել է նահանգի մայրաքաղաքի երկաթուղային վարչության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Բելուջիստանի ազատագրման բանակը (BLA) ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ սպառնալով սպանել բոլոր պատանդներին, եթե Պակիստանի իշխանությունները փորձեն միջամտել, … Read more

ԱԹՍ-ներով նման հարձակումը կարող է խաթարել խաղաղության միտումները. Պեսկով

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Ռուսաստանի շրջանների վրա կարող է «էապես փչացնել ի հայտ եկած միտումը» Ուկրաինայի հետ շփումներում: Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ դեռ չկան, ուստի «դեռևս խաթարելու բան չկա»։ Հիշեցնենք, որ ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող … Read more

ԱՄՆ-ում 4-ամյա տղան ոստիկանություն է զանգահարել՝ պահանջելով ձերբակալել իր պաղպաղակը կերած մայրիկին

ԱՄՆ-ում չորս տարեկան տղան զանգահարել է շտապօգնություն՝ վրդովված, որ մայրը կերել է իր պաղպաղակը։ Այս մասին հայտնում է WTMJ-ը։ Զանգը ստացել է Վիսկոնսին նահանգի Մաունթ Փլեզանթ ոստիկանական բաժանմունքը մարտի 8-ին։ Իրավապահների խոսքով, երբ նրանք ընդունել են զանգը, գծի մյուս ծայրում երեխայի ձայնն ասել է, որ «մայրը վատ է պահում իրեն» և խնդրում է մորը ձերբակալել: … Read more

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 51 դիտում

Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակից Մուրադ Նուրթլեուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն, իբր, դեռևս պահպանում է տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ: Այս ծեծված կեղծ թեզից հետո Բայրամովը հայտարարել է, թե դա խոչընդոտ է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին: «Արդեն բավական մեծ ճանապարհ է անցել միջպետական … Read more

Պուտինն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային: Հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած վաստակի համար: Գաֆարովան Ադրբեջանի խորհրդարանը գլխավորում է 2020 թվականից, 2024 թվականի սեպտեմբերին վերընտրվել է այդ պաշտոնում: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 7 դիտում

Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպումից։ Այս մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հնդիկ գործընկերոջը Հնդկաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։ «Շնորհակալություն նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին Դելիում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և … Read more