ՀՀ ֆինանսների նախարարը Լյուքսեմբուրգում նշել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և ԵՄ-ի հետ գործընթացի կարևորությունը

 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է EIB Group Forum 2025-ի շրջանակներում կազմակերպված «Օգտագործելով ԵՄ ընդլայնման հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկման շրջանակներում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին առնչվող մի քանի կարևոր հարցերի: Նախարարը, մասնավորապես, խոսել է մեր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, ինչպես նաև այս … Read more

Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որում «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում տեղի ունեցած հերթական հանդիպումն է: «Ավելին՝ շուտով»,- գրել է Հակոբյանը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 49 դիտում

Կնոջը ծեծի ենթարկած և կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվել է

Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել … Read more

Համագործակցությունը միտված է ավելի կարգապահ հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն. Պապիկյան

Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը և դրանց լուծումների նախանշումը երկուստեք … Read more

Գարունը լիարժեք դիրքավորվում է. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-12-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 15 դիտում

Արալեզի նոր մանկապարտեզը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է #ինչպեսխոստացելէի շարքի հերթական նորությունը: «Արալեզի նոր մանկապարտեզը կառուցված է»,- գրել է վարչապետն ու հրապարակել կարճ տեսանյութ: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 138 դիտում

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացել է 40 զինծառայող. հայտնի են հանգամանքները

Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները: Նշվել է, որ 2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ … Read more

Բախումներ Սիրիայի նոր իշխանությունների և Ասադի կողմնակիցների միջև. Լաթաքիայում և Տարտուսում պարետային ժամ է

Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Լաթաքիա և Տարտուս նավահանգստային քաղաքներում նախկին նախագահ Ասադի կողմնակիցների հետ բախումների ֆոնին։ Բախումները տեղի են ունենում Ջեբլա քաղաքի մերձակայքում, որի մոտ գտնվում է ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան։ Առնվազն 15 անվտանգության ուժերի ծառայող արդեն սպանվել է: Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել նաև Հոմսում կառավարական անվտանգության ուժերի և նախկին նախագահ … Read more

SpaceX-ի Starship-ը կորցրել է կապը 8-րդ փորձնական թռիչքի ժամանակ. ենթադրաբար՝ օդում պայթել է. տեսանյութ

Ամերիկյան SpaceX ավիատիեզերական ընկերության Starship տիեզերանավն ու հրթիռը պայթել են 8-րդ փորձնական թռիչքի ժամանակ՝ արձակվելուց 10 րոպե անց: Պայթյունի հետևանքով ցրված բեկորները նկատվել են գիշերային երկնքում, Ֆլորիդայի մի քանի օդանավակայաններում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իշխանությունները հետաքննություն են սկսել: Տեսանյութի հեռարձակման համաձայն՝ մոտ 150 կմ բարձրության վրա՝ մեկնարկից մոտավորապես 10 րոպե անց և մեկնարկային մեքենայից բաժանվելուց … Read more