Ելիսեյան պալատը հերքել է Զելենսկու հետ Վաշինգտոն մեկնելու Մակրոնի ծրագրի մասին տեղեկությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի նախատեսում Վաշինգտոն այցելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ: «Մակրոնի նոր այց Վաշինգտոն այս փուլում չի նախատեսվում»,- մեջբերում է Le Figaro-ն: Մարտի 5-ին Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Սոֆի Պրիման ավելի վաղ հայտնել էր՝ դիտարկվում է այն տարբերակը, … Read more

Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները։ «Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 126 դիտում

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արձանագրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք պատրաստ ենք օր առաջ բացել, կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկում»։ Նաև դրա տրամաբանության … Read more

Հետևանք է լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ քաղաքականությունը դպրոց բերելու մասին

Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին, թե ինչ է արվել դպրոցն ապաքաղաքականացնելու ուղղությամբ, քանի որ կան տնօրեններ, ուսմասվարներ, մանկավարժներ, որոնք դասերի ժամանակ զբաղվում են քաղաքականությամբ: Նախարարը նախ հիշեցրեց՝ նախորդ տարի … Read more

Աստրիդ Շոմեյքերն հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ. ներկայացվել է COP17-ի կարևորությունը

Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր Հայաստանի Հանրապետությունում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը։ Ի թիվս այլ հանդիպումների՝ կոնվենցիայի գործադիր քարտուղարը պետական հատվածի գործընկերների հետ հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Տիկին Շոմեյքերին ներկայացվել է COP17 կարևորությունը, քննարկվել են կարիքները, միջազգային գործընկերների հետ … Read more

Գյումրիում առաջադրման գործընթացն ավարտվել է. որ քաղաքական ուժերը կմասնակցեն ավագանու արտահերթ ընտրություններին

Մարտի 5-ին ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։ Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»` Վարդան Ղուկասյան, Ավետիս Առաքելյան,Լուսինե Անանյան: «Իմ հզոր համայնք» կուսակցություն`Ռուբեն Մխիթարյան, Վահե Կիրակոսյան, Սուսաննա Մկրտչյան: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»`Արտյոմ Թումանյան, Բարսեղ Տիլեվերյան, Աիդա Ղազարյան: «Ապրելու երկիր» կուսակցություն՝Կարեն Մալխասյան,Հայկ Պողոսյան, Կալիպսե Ասատրյան: «Մեր … Read more

Ռազմավարական որոշում կա․ թվայնացման վրա ավելի մեծ շեշտ պետք է դնենք․ վարչապետ

Ռազմավարական որոշում կա, որ առաջիկայում պետք է թվայնացման, և հետևաբար, որպես հետևանք անկանխիկ շրջանառության վրա դնենք ավելի մեծ շեշտ։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գիտեմ, ասում են՝ դրանից բանկերը ավելի շատ փող են աշխատում, է, սրանից էլ է ինչ-որ կառույցներ ավելի շատ գումար են աշխատում։ Երբ մարդը … Read more