Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Ախուրյանում տոնական տրամադրություն է: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: «Գործընկերներիս` ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ մասնակցեցինք Ախուրյանում առաջին անգամ անցկացվող Ախուրյան համայնքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր միջոցառմանը։ Ախուրյան համայնքը երբևէ տոնածառ չի ունեցել. այսօր առաջին անգամ Ախուրյանի Համայնքի ղեկավար Զավեն … Read more

ԱԺ փոխնախագահը Ռիյադում անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումի գլխավոր քարտուղար Չենգետայ Մասանգոյի հրավերով Ռիյադում (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից: «Միջոցառման խորհրդարանական հատվածին նվիրված «Փոփոխությունների հզոր հավաքական ուժը. խորհրդարանականները համաշխարհային զարգացած թվային ապագայի համար» պանելային քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է … Read more

Անապայի ափերի մոտ աղետալի իրավիճակ է. դելֆինները, ձկներն ու թռչուններն անկում են մազութի պատճառով. տեսանյութ

Անապայում մազութի արտահոսքից հետո կամավորները և մտահոգված քաղաքացիական անձինք շարունակում են օգնել կենդանիներին, որոնք տուժել են նավթամթերքից: Հաղորդվում է ևս մեկ տուժած խոշոր կենդանու մասին։ «Դելֆա» գիտական և էկոլոգիական դելֆինների փրկության կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են մազութի մեջ սատկած ևս մեկ դելֆինի մասին: Դեկտեմբերի 18-ին Սև ծովի ափին՝ Անապայի մոտ, կամավորները հայտնաբերել էին նախորդ անկած էգ դելֆինին, … Read more

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

Ըստ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի հաշվիչ Rate.am հարթակի տվյալների՝ դեկտեմբերի 20-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 391.33 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 398.44 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 403.86 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 417.36 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.74 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.04 դրամը: … Read more

Թուրքիա-Իրան հարաբերությունները տարածաշրջանային կայունության հիմքն են. Էրդողանը՝ Փեզեշկիանին

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Տնտեսական համագործակցության ութ երկրների (D-8) 11-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշկիանը քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ բնույթի հարցեր: Էրդողանը նշել է, որ Թուրքիա Իրան հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը։ Թուրքիայի նախագահը նաև նշել է, … Read more

Մինչև փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի գործող արժեքները կպահպանվեն. ավագանու նիստում նոր նախագիծ կառաջարկվի

Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ … Read more

Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման. նորանշանակ նախարարները երդվել են. տեսանյութ

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել … Read more

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Հաճելի է, երբ աշխատանքդ տալիս է պտուղներ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի Հայաստանը «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի նախորդիվ ձեռքբերված գնի կեսով՝ կատարելով ուղիղ գնում, իսկ պետական բյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ։ «Շնորհակալ եմ նախարարության գործընկերներիս՝ այս դժվար աշխատանքը գլուխ բերելու համար։ ՀԳ։ … Read more

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար՝ հայտարարելով, որ սա պատասխանն է խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների նկատմամբ իշխանության դաժան բռնաճնշումներին: Նախագծի համաձայն՝ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Եվրամիության տարածք մեկնելու համար պետք է վիզա ստանան: Վիզա ստանալու հեշտացված գործընթացները նրանց համար ևս անհասանելի … Read more