Թուրքիայի հետ սահմանը որ բացվի, լավ կեղնի. առևտուր կեղնի, էրթալ-գալ. Շիրակավանի գյուղապետ

Սահմանամերձ Շիրակավանի վարչական ղեկավար Վաչագան Ավետիսյանը Oragir.News-ի հետ զրույցում խոսել է իրենց գյուղի խնդիրներից։ Վարչական ղեկավարի խոսքով` գյուղում ամենամեծ խնդիրը ոռոգման ջրի խնդիրն է ու գործազրկությունը` ինչի պատճառով գյուղում փակ դռների թիվն ավելացել է։ Խոսելով հայ-թուրքական սահմանի բացվելուց՝ Վաչագան Ավետիսյանը լիահույս է, ասում է, որ իշխանությունը շատ ճիշտ որոշում է ընդունել։ «Թուրքիայի հետ սահմանը որ … Read more

Լուծումներ կառաջարկվեն արցախցիների իրավունքների պաշտպանության համար

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերը կսկսեն իրենց աշխատանքը Ինչպես հայտարարվել է ապրիլի 29-ին տեղի ունեցած՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների մամուլի ասուլիսում, որոշակի հաջողությունների հասնելուց և լայն հանրային քննարկումներից հետո Խորհուրդը որոշել է։ Մասնավորապես, ՀՀ կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կտարվեն բանակցություններ նախօրոք համաձայնեցված հարցերի … Read more

Մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության» մարդ կսպանի. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ-որ մեկը դեռ կասկածում է՞, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության» մարդ կսպանի: Սրանք երկիրը վաղուց փորձադաշտի են վերածել ու կարծում եմ, որ այլևս զարմանալու բան չկա: Կա դրված մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը: Ու այս ճանապարհին … Read more

Սահմանամերձ Շիրակավանում ամեն երրորդ դուռը փակ է. տեսանյութ

Շիրակի մարզի Շիրակավան (նախկին անվանումներ՝ Դավշան, Դավշանղշլաղ, Դովշան, Թավշան, Շիրակվան, Տավշան), գյուղը Գյումրիից 20 կմ է հեռու։ Հայ-թուրքական սահմանին գտնվող այս գյուղը իր խնդիրներով չի տարբերվում մարզի մյուս գյուղերից։ Շիրակավանցիները Oragir.News-ի հետ զրույցում ասում են, որ Շիրակավանում ամեն երրորդ դուռը փակ է։ Պատճառները շատ են` գյուղում խմելու ջուրը խնդիր է, մշտական զբաղմունք չկա, գյուղում արոտավայրերը … Read more

Արցախի ժողովուրդը, զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից, դատապարտվեց մահվան. շվեյցարահայ լրագրող

Օրեր առաջ Հայաստանում «Ցեղասպանագիտության շաբաթ» գիտական քառօրյակի շրջանակում տեղի է ունեցել շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» երկլեզու վավերագրության շնորհանդեսը։ Գրքում Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023), ներկայացրել պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է գրքի հեղինակի հետ։ – Պարոն Սյոնմեզ, Հայաստանում երկրորդ անգամ լույս է տեսել Ձեր՝ Արցախի … Read more

Պատիվ և պատասխան ենք պահանջում Տիգրան Ավինյանից. Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, որ «Մայր Հայաստան»-ի անդամ Մեսրոպ Մանուկյանը գտնվում է Երևանի քաղաքապետարանում՝ Տիգրան Ավինյանի կաբինետի մոտ: Մանուկյանը նշում է, որ որպես քաղաքի իշխանության բարձրագույն ներկայացուցիչ՝ եկել է պատիվ և պատասխանատվություն պահանջելու Տիգրան Ավինյանից, քանի որ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպը և … Read more

Օրակարգ. Դոկին Հայաստանի իշխանությունն է չեզոքացրել. Նինա Կարապետյանց

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։ Հաղորդաշարի շրջանակներում Նինա Կարապետյանցի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, որում փաստվել էր, որ 2024 թվականի հունիսի 12-ին Ոստիկանությունն անօրինական ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի, այն ձգձգելու միտումների, վերջին ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքների, … Read more

Անաստաս Միկոյանի «վերակենդանացման նոր փորձ». ֆիլմի ու գրքի շնորհանդես

Երևանում տեղի ունեցավ «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչև Իլյիչ» փաստագրական դրամայի շնորհանդեսը, որը կազմակերպել էր հայտնի մշակութային գործիչ Ստաս Նամինը՝ Անաստաս Միկոյանի թոռը։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Գիրքը նպատակ ունի նորովի ներկայացնելու Անաստաս Միկոյանի քաղաքական կերպարը՝ որպես մարդ, ով խորհրդային դարաշրջանի երեք առաջնորդների հետ անցել է … Read more

Չախոյանը հիվանդանոցում է, իրեն վերջին խուժանի պես պահած թաղապետը` պաշտոնին․ Խամոյան

Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող Արթուր Չախոյանին։ Այս մասին գրել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Այցելության պահին Չախոյանը ձերբակալվածի կարգավիճ ուներ, ու սա այն դեպքում, երբ հենց ինքն էր խոշտանգման ենթարկվել։ Հիշեցնեմ, որ այսօր առավոտյան Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ խմբակը հենց ուղիղ եթերում բռունցքներով ու ոտքերով հարձակվել … Read more