2 զոհ, 18 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 11 պատահար

30 Ապրիլ, 2025 17:45 Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, … Read more

16-ամյա տղան ձերբակալվել է 3 հոգու սպшնելու կասկածանքով

Դիտում ՝ 25 901 16-ամյա անձը ձերբակալվել է Շվեդիայի Ուպսալա քաղաքում երեք մարդու սպանության կասկածանքով. հայտնում է Շվեդիայի դատախազությունը։ Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Ուպսալայում, Ստոկհոլմից 72 կմ հյուսիս գտնվող համալսարանական քաղաքի վարսավիրանոցում։ Շվեդական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհերից մեկը կապեր է ունեցել կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ, սակայն ոստիկանությունը չի հաստատել այդ տեղեկությունը։ Արդարադատության նախարար Գուննար … Read more

ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը երկու ամսով կերկարաձգվի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստի չզեկուցվող հարցերի ցանկում: Փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ և 2025 թ. ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներին, որոնք սահմանում են սոցիալական աջակցության միջոցառումներ տեղահանվածների՝ կեցության և կենսապահովման … Read more

Այս դժվար պահին հայ ժողովուրդը կանգնած է իր ռազմավարական գործընկեր ու բարեկամ Իրանի կողքին․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ցավակցություն է հայտնել Իրանին․ «Այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը գրառում կատարեցի սգո մատյանում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անունից արտահայտելով մեր խորին ցավակցությունն ու զորակցությունը եղբայրական Իրանին՝ ցավալի ողբերգության կապակցությամբ։ Այս դժվար պահին հայ ժողովուրդը կանգնած է իր ռազմավարական գործընկեր ու բարեկամ Իրանի կողքին»։

Առաջիկա օրերին Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնագիր կստորագրեն

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում Վաշինգթտոնն ու Կիևը կստորագրեն համաձայնագիր՝ հանածո ռեսուրսների զարգացման համատեղ հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ֆոնդը կգործի գործընկերային հիմունքներով՝ բաժնետոմսերի հավասար բաշխմամբ (50/50): ԱՄՆ-ն կկարողանա նոր ռազմական օգնությունը համարել հիմնադրամին կատարված ներդրում։ Ուկրաինան կպահպանի իր ռեսուրսների, ընդերքի և ենթակառուցվածքների նկատմամբ լիակատար վերահսկողությունը։ Հիմնադրամը պարտավորվում է … Read more

ՔՊ-ականները մերժեցին ՓՄՁ առաջարկը՝ ոչ պոպուլյար ռեֆորմները վերանայելու մասին

Խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին աննպատակահարմար է համարել ԱԺ առաջիկա քառօրյա նստաշրջանի օրակարգում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից ներկայացված խնդրագիրը հարկային ոչ պոպուլյար ռեֆորմների վերաբերյալ ներառելը։ Հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ հանրապետության խորհրդարանի կողմից ՓՄՁ-ների պահանջների ընդունումը ներկայում չի բխում պետության շահերից։ Ազգային ժողով են եկել փոքր … Read more

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է։ Արժեհամակարգ, որտեղ վիրավորանքը, ատելությունը, բռնությունը, սուտն ու կեղծիքը պետության կառավարման հիմնական գործիքներն են։ Եվ այս ամենին աջակցում է «բարեփոխված» իրավապահ համակարգը, ով շարունակում է մնալ իշխանության քաղաքական կամակատարը։ Եվրոպական … Read more

Հայաստանցիների եւ արցախցիների միջեւ արհեստական եղանակով թշնամություն սերմանողներին պետք է պատժել, դրա ժամանակը կգա. Ստեփան Դանիելյան

Իշխանության լատենտ պրոպագանդիստն ասում է, որ Քոչարյանի այն միտքը, որ 44-օրվա պատերազմը հայերն են հրահրել, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ադրբեջանցիները կարող են օգտագործել մեր դեմ։ Դրանից հետո, հայ ժողովրդի անունից, վիրավորվում է Քոչարյանի մյուս մտքից, որ Առաջին արցախյան պատերազմում 150 հազար արցախցիներն են հաղթել են 7 միլիոնանոց Ադրբեջանին, այսինքն ողջ հայ ժողովրդի հաղթանակը վերագրվում է … Read more

«Ժողովրդավարության բաստիոնում» այլ կերպ լինել չէր կարող

30.04.2025 | 18:03 Այն, որ տեսախցիկների առջև Նոր Նորքի թաղապետարանում ծեծում են քաղաքապետարանի թերությունները, մեղմ ասած, բացահայտող Արթուր Չախոյանին, սակայն ոստիկանությունը բերման է ենթարկում հենց նրան, դա բնական է: Քանի որ «ժողովրդավարության բաստիոնում» այլ կերպ լինել չէր կարող: Չնայած ՆԳՆ-ն հետո ասում է, թե նրան հրավիրել են հաղորդում վերցնելու համար, բայց դա ևս նույն կինոյից է. խուլիգաններին … Read more

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. Թանդիլյան

30 Ապրիլ, 2025 17:49 Քաղաքականություն Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է։ Արժեհամակարգ, որտեղ վիրավորանքը, ատելությունը, բռնությունը, սուտն ու կեղծիքը պետության կառավարման հիմնական գործիքներն են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Եվ այս … Read more