Կրեմլը որոշել է Հայաստանում ուժեղացնել ռուսական քարոզչությունը և զբաղվել 2026թ. ընտրություններով. աշխատանքը կհամակարգի Սերգեյ Կիրիենկոն. աղբյուր

Ռուսաստանի նախագահի աշխատակազմը որոշել է ակտիվացնել իր աշխատանքը Հայաստանում տեղեկատվական օրակարգի հետ կապված և ռուսամետ քաղաքական գործիչներին պատրաստել 2026 թվականին հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ աշխատանքի համակարգումը հանձնարարվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին և նրան ենթակա վարչությունների աշխատակիցներին: Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են քաջատեղյակ աղբյուրները։ «Երկրի ղեկավարությունը գնալով ավելի ուժեղ է … Read more

Մաhացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը – Live News

Կյանքից հեռացել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ անդամ Լյուդվիգ Կարապետյանը։ Նա հեղինակ է բազմաթիվ գրականագիտական գրքերի, 50-ից ավելի հայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու տեսությանը, նշանավոր գրողներին նվիրված ակնարկների ժողովածուների, գեղարվեստավավերագրական, լրագրագիտական և այլ բնույթի գրքերի: Նա արժանացել է մի շարք պարգևների և գրական մրցանակների: Հայաստանի Գրողների միությունից հայտնում են, որ Լյուդվիգ Կարապետյանի հոգեհանգիստը … Read more

Մխիթարյանը գնահատել է ընթացիկ մրցաշրջանն Ինտերի համար — Armsport.am

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ընթացիկ մրցաշրջանի մասին։ Հայ ֆուտբոլիստի խոսքով՝ իր համար դժվար էր 2024/2025 մրցաշրջանի սկզբում։ Ընդհանուր առմամբ, Հենրիխն այս մրցաշրջանում անցկացրել է 44 խաղ, խփել մեկ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ «Սկզբում… Խնդիրը նրանում չէ, որ խնդիրներ ունեի, պարզապես լավագույն մարզավիճակում չէի, դրանք տարբեր բաներ են։ Բայց խաղից խաղ իմ … Read more

Անձնական խնդիր ունի. Վալոդյա Գրիգորյանը սպառնալիքներով պարտադրում է ՀՈԱԿ-ի աշխատակիցներին ազատման դիմում գրել՝ ՔՊ-ին սատարելու համար

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սկսել է համայնքապատկան կազմակերպություններից ազատել ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տված, իրեն չաջակցած աշխատակիցներին։ Չնայած Գրիգորյանը հայտարարել էր, թե կադրային ջարդ չի իրականացնելու, սակայն ընտրվելուց հետո անցել է ՀՈԱԿ-ների աշխատակիցներին հեռացնելու գործին, ինչի իրավունքն ուղղակի չունի։ Մասնավորապես՝ Փարաքարի սպորտդպրոցում 21 տարի որպես ֆուտբոլի մարզիչ աշխատած Արմեն Գևորգյանին Վալոդյա … Read more

Իշխանականները ասում են՝ եթե կպաշտպանեք հանրային շահը, կխոսեք կոռուպցիայից, պետական միջոցների վատնումից՝ կձերբակալվեք, կծեծվեք, կսպանվեք և այլն…. Անուշ Պողոսյան

30 Ապրիլ, 2025 17:45 Հասարակություն «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նոր Նորքի թաղապետն ու նրա ենթակաները խուլիգանական գործողություններ են կատարել հանրային գործիչ Արթուր Չախոյանի հանդեպ։ Զավեշտն այն է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին։ Այսպիսով, իշխանականները ասում են՝ եթե … Read more

Թաթոյանը՝ Չախոյանի հետ միջադեպի մասին․ Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է

30 ապրիլի 2025 – 18:00 AMT PanARMENIAN.Net – ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու մյուս պաշտոնյաների վարքը, «խմբով մարդուն լկտիաբար ծեծելն ուղղակի խուժանություն է, անարգանք պետության ու պետականության նկատմամբ»: «Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք … Read more

Ուժի, ոչ թե ուժասպառության արտաքին պարտք. Հայաստանի հրամայականը

Հայաստանի կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանության է արժանացրել Ասիական զարգացման բանկի հետ վարկային նոր համաձայնագիրը կնքելու որոշումը, որով Հայաստանը Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման համար կստանա 236 միլիոն եվրոյի վարկ: Ըստ տարածքային կառավարման նախարարի՝ վարկը կուղղվի ճանապարհի Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի հյուսիսային մասի շինարարությանը: Հայաստանի պարտքային բեռը փաստորեն կավելանա 236 միլիոն եվրոյով, սակայն այս դեպքում պետք է … Read more

Լաուտարո Մարտինես․ «Ինձ համար նա կա և կմնա բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը»

Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատությունների մասին։ «Իմ կարծիքով, Լեոյի հետ համեմատություններ չեն կարող լինել։ Ինձ համար նա կա և կլինի բոլոր ժամանակների մեծագույն խաղացողը։ Միայն կասեմ, որ Լամինը շատ ուժեղ խաղացող է։ Նա իր տարիքի համար … Read more

Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց

Կառավարության որոշումներով մի շարք ընկերությունների տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվություն: «Եղոյանշին» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 60 մլն դրամի ներդրում սարքավորումների և 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ … Read more