Ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման՝ շորթմամբ պահանջված և ստացած կաշառքի համար

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի … Read more

Իսրայելում Նեթանյահուի հետ կապված նոր սկանդալ է հասունանում՝ Կատարգեյթը

Երկուշաբթի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին իր գրասենյակում հարցաքննել են Հատկապես ծանր հանցագործությունների բաժնի քննիչները։ Որպեսզի այս հարցաքննությանը հասնի՝ Նեթանյահուն շտապ հեռացել է Թել Ավիվի դատարանից, որտեղ վկայություն էր տալիս իր դեմ հարուցված մեկ այլ՝ կոռուպցիայի գործով։ Այս երկրորդ գործը, որի համար քննիչները հանդիպել են վարչապետի հետ, մամուլում անվանում են Կատարգեյթ։ Սրա համեմատ կոռուպցիայի համար … Read more

Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձանց գործը մտավ դատարան. ով է դատավորը

«ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հորը՝ Աշոտիկ Կամավոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ՝ նրա մտերիմ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իշխանական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի օգնությամբ առանց համապատասխան փաստաթղթերի և առանց կենդանիներին կարանտինացնելու, 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ … Read more

ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանք՝ ուղղված մշակույթի ինքնաբավության բարձրացմանը. ամփոփվել է «Կատապուլտ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի փակման արարողությանը և «Երևան» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի … Read more

ԵՄ-ն մարտին բնական գազի ներմուծման նոր ռեկորդ է սահմանել

2 Ապրիլ, 2025 11:56 Աշխարհ Հեղուկ բնական գազի ռեկորդային ծավալներ մարտին մուտք են գործել Եվրամիության (ԵՄ) գազատրանսպորտային համակարգ։ Այս մասին են վկայում Gas Infrastructure Europe-ինտվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մարտ ամսվա արդյունքներով՝ բնական գազի հոսքը եվրոպական տերմինալներից դեպի ԵՄ գազատրանսպորտային համակարգ կազմել են մոտ 12,7 միլիարդ խորանարդ մետր, ինչը 17 տոկոսով ավելի … Read more

Փեզեշքյանի խորհրդականը Բաքվում է | Radar Armenia

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 1-ին ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն  գործակալությունը։  Տեղեկատվություն չի հաղորդվում, թե կողմերը հարցերի ինչ շրջանակ են քննարկել։ Նշենք, որ երեկ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ալիևի և Փեզեշքյանի միջև։

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը – Armenia Today

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Վերջին տվյալներով՝ տուժել է առնվազն 4521 մարդ, 400-ն անհետ կորել է։ Չինաստանի իշխանությունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 3000-ը։ Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: … Read more

Հրապարակվել է ՄԻՊ-ի գործունեության 2024-ի տարեկան հաղորդումը

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 թվականի տարեկան հաղորդումը։ Պաշտպանի տարեկան հաղորդումն ամփոփում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա գործնական և օրենսդրական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները: Մասնավորապես, 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակում վերլուծվել են սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման, … Read more

Ադրբեջանի Մեջլիսի հանձնաժողովի նախագահը մերժել է Սարգիս Խանդանյանի հանդիպման առաջարկը

Քաղաքականություն 01.04.2025 | 12:17 Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը մերժել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի՝ հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնելու առաջարկը։ «Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակային մերժել է հանդիպման իմ առաջարկը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու համար՝ նույնիսկ ինձ անվանելով «պոպուլիստ»։ Եթե ​​խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա … Read more