Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը – Նորություններ 01.04.2025

Ադրբեջանական մամուլը երեկվանից հեղեղված է 1918 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, որը փորձում են ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն: Այս համատեքստում, ոչ այդքան անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելով: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը` որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք … Read more

Հրաչյա Սարգսյանը շամպայնի գավաթը ձեռքին մասնակցում է TOON EXPO 2025. Network Day միջոցառմանը. Լուսանկար

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Պարբերաբար սահմանին հնչող կրակոցների մասին տեղեկությունների ֆոնին, երբ Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության մեկ այլ փոխնախարարի մասնակցությամբ անպտուղ քննարկումներում ուշաթափվում են անհետ կորած զինծառայողների մայրերը և հարազատները, ռոք համերգի գնալ պատրաստվող ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը շամպայնի գավաթը ձեռքին մասնակցում է TOON EXPO 2025. Network Day միջոցառմանը»։ Related Continue Reading

Հունաստանում հորդառատ անձրեւների պատճառով կղզիներում ջրհեղեղներ են

Հունական Կիկլադյան կղզիները շարունակում են տուժել սաստիկ փոթորիկից, որն ուղեկցվում է հորդառատ անձրեւներով։ Իրավիճակը հատկապես ծանր է եղել Պարոս կղզում, որտեղ փողոցները հեղեղվել են, ջրի հզոր հոսքերը տարել են կայանված մեքենաներն ու քարերը, հայտնում են լրատվամիջոցները։ «Հունական Կիկլադյան կղզիներում հզոր փոթորիկ է մոլեգնում, որն ուղեկցվում է հորդառատ անձրևներով: Իրավիճակը հատկապես ծանր է Պարոս կղզում, որտեղ … Read more

Մասկի վարչությունը կդադարի գոյություն ունենալ

Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) «ինչ-որ պահի» կդադարի գոյություն ունենալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը բացատրել է, որ միլիարդատերն իրեն հասանելի կլինի որպես կառավարության հատուկ աշխատակից ընդամենը 130 օր։ Նա նաև հավելել է, որ Մասկը կցանկանար ինչ-որ պահի վերադառնալ իր ընկերություն։ «Նա մեծ ընկերություն ունի ղեկավարելու, և ինչ-որ … Read more

Իսրայելական ՌՕՈւ-ի հարվածի ժամանակ Բեյրութում զոհվել է չորս մարդ. Al Hadath

Առնվազն չորս մարդ զոհվել է Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում Իսրայելի օդուժի հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ եւս յոթ վիրավոր է։ Հրթիռներն արձակվել են Հայ-էլ-Մադի թաղամասում գտնվող եռահարկ բնակելի շենքի վրա։ Ականատեսները հայտնել են, որ հարվածի ենթարկված բնակարանում ապրում էր շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական ղեկավարության անդամը. նա մահացել է պայթյունից։ … Read more

Սիս բնակավայրում փրկարարները տան հողամասում փորված փոսից դուրս են բերել տան բնակիչ 50-ամյա տղամարդու մարմինը

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս բնակավայրի Գայի փողոցի տներից մեկում, ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրհորը,- հաղորդում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները … Read more

Honda-ն բարելավել է բենզինով աշխատող Freed-ը

Honda Motor-ը հայտնել է, որ կատարելագործել է Freed վենը բենզինային տարբերակով։ Այժմ նման մեքենաների թափքը ներկելիս օգտագործվում է ոչ թե սովորական ակրիլ-մելամինե լաք, այլ նորարարական կոմպոզիցիա, որի բաղադրիչները նշված չեն մամուլի հաղորդագրությունում, հայտնել է Drom.ru-ն։ Նշվել է, որ ավելացել է թափքի փայլը, իսկ ծածկույթի ամրությունն ավելացվել է մեկուկես անգամ։ Նախկինում այս լաքն օգտագործվում էր միայն … Read more

2026-ին կմեկնարկի կենսաչափական անձնագրերի արտադրությունը

2026-ի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը, հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Կենսաչափական անձնագրերի արտադրությունը կիրականացնի IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի … Read more

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:  «Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, ինչին ես միշտ տիրապետել եմ: Անցած … Read more