Պետական իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը

նսեմացմանը, այնուամենայնիվ, անխուսափելիորեն կհանգեցնեն պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը։ Ցավով արձանագրում ենք, որ սոցցանցերում այդ անհավասարակշիռ, անպատասխանատու ու որևէ դրական արդյունք չակնկալող արտահայտությունները, ինչպես և սպասվում էր, հանգեցրել են սոցիալ֊–քաղաքական աննախադեպ լարվածության և հանրային երկպառակտվածության մի նոր, է՛լ ավելի տհաճ ալիքի։ Երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված ջանքերը մեկտեղելու, անդուլ աշխատանքի միջոցով լուծումներ … Read more

Կոչ ենք անում ՀՀ վարչապետին հրապարակայնորեն զղջալ իր խոսքերի համար. Ավստրիայի հայ թեմ

Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչությունը խոր մտահոգությամբ է անդրադառնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա Եպիսկոպոսաց դասի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններին։ Նման դատապարտելի կեցվածքն անընդունելի է ոչ միայն յուրաքանչյուր քրիստոնյայի, առավել ևս՝ Հայ Առաքելական Եկեղեցու զավակի համար, այլև խորապես հակասում է պետական առաջնորդի դիրքին և նրան վայել … Read more

Էրդողանն ու Օրբանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները: Էրդողանը նշել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Բուդապեշտի հետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում, և վստահություն հայտնել, որ երկու … Read more

Բաքուն «Գյանջայի դեպքերի» մեղավոր է կարգել ՀՀ զինված ուժերին, հրապարակվել են զինվորականների անուններ. Ի՞նչ է որոշելու Փաշինյանը

Երեկ գրել ենք, որ մայիսի 29-ին Ալիևը Բաքվի դատարան է գործուղել Ապրիլյան քառօրյայի և հուլիսյան մարտերից «տուժածների» և հիշեցրել հուլիսյան մարտերի ժամանակ ոչնչացված ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մոր «ցուցմունքն» Ադրբեջանի ռազմական ղեկավարության դեմ: Իսկ մայիսի 30-ի «դատական» նիստի հիմնական թեման եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազմը: Մասնավորապես, «տուժող» Մայիս Միրզոևը հայտարարել է, թե մասնակցել է … Read more

ՀԱՄԱՍ-ը կընդունի Ուիթքոֆի առաջարկը Գազայի վերաբերյալ, բայց վերապահումներով․ Al Arabiya

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, հավանաբար, կընդունի ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի նոր առաջարկը՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ, սակայն մի շարք պայմաններով և վերապահումներով։ Այս հայտարարությունը տարածել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։ ՀԱՄԱՍ-ի աղբյուրների համաձայն՝ արմատականները պնդելու են Գազայում պահվող իսրայելցի պատանդներին փոքր խմբերով ազատ արձակել 60 օրվա ընթացքում՝ նախկինում պայմանավորվածության համաձայն երկու օրվա ընթացքում նրանց ազատ արձակելու … Read more

Երեխաները՝ նախագահական նստավայրում | Radar Armenia

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ին ընդառաջ, Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին «Դանիելյան Արտ ստուդիո»-յի և Արցախից բռնի տեղահանված մշակութային կենտրոնների սաները, որոնք ներկայացրել են իրենց դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքները և գեղարվեստական ստեղծագործությունները: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և ժամանցային-մշակութային միջոցառում: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, զրուցել երեխաների հետ, ապա … Read more

Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն․ «Ազատություն»

Հայազգի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն, այս մասին հայտում է Washington Post-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 45-ամյա վենեսուելահայի նշանակման մասին հայտարարվել է երեկ երեկոյան․ Հինդոյանը այդ պաշտոնում կփոխարինի երկարամյա տնօրեն Ջեյմս Քոնլոնին։ «Լոս Անջելեսը հայտնի է երաժշտական տեսանկյունից իր նորարություններով, ռիսկային բեմադրություններով։ Գաղափարը նոր ստեղագործություններ, պատվերներ, ժամանակակից ստեղծագործություններ կատարելն է, մի … Read more

Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրում է. Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին, որոնք Գերմանիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ արձանագրեցին: Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին: Իսկ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն և աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի … Read more

«Խելացի էր, աշխույժ, բարի, այնքան երազանքներ ու նպատակներ ուներ Էրիկս». Էրիկ Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ աշխույժ էր, չարաճճի, խելացի։ Իր ակտիվությամբ որևէ մեկին վնաս չի տվել։ Անասելի բարի էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Մեկ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան՝ Դոնի Ռոստովի շրջան, քաղաք Նովոչերկասկ: Այնտեղ Էրիկը մանկապարտեզ է հաճախել։ Հետո … Read more

Սա պարզապես բախում չէ՝ Փաշինյանի կողմնակիցների և հոգևոր դասի միջև․ սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար

Խոր ազգային ճգնաժամի պայմաններում՝ Արցախի կորստից, ավելի քան 120,000 հայրենակիցների տեղահանությունից և նոր տարածքային զիջումների սպառնալիքից հետո, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի խոնարհություն, բարոյական հստակություն և կնպաստի ազգային միասնությանը։ Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ և պախարակելի հռետորական արշավ՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության։ Վերջին սրբապղծական արտահայտությունները ոչ միայն անհարիր են … Read more