«Մեր դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Բաքվում աշխատող ռուսաստանցի լրագրողների հետ». Զախարովա

Ռուսաստանցի դիվանագետների շուրջ Ադրբեջանում ստեղծված իրավիճակը մտահոգում է Մոսկվային, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ավելի քան երկու ժամ է, ինչ Բաքվում աշխատող մեր դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ»,- նշել է Զախարովան՝ մեկնաբանելով «Սպուտնիկ-Ազերբայջան» գործակալության խմագրատանը սկիզբ առած խուզարկությունները։ Նա հավելել է, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական ծառայության … Read more

Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան: Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջինիս … Read more

Պետության վնասն իմիջային և բոլոր առումներով խայտառակ է․ Դավիթ Ղազինյան

Պետության վնասը իմիջային և բոլոր առումներով խայտառակ է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ «Յուրաքանչյուր կրթություն ունեցող մարդ կհաստատի, որ պետության իմիջային վնասը խայտառակ վատ է, իսկ ՀԷՑ-ի և Կարապետյան Սամվելի ռեյտինգային օգուտը շատ մեծ է, միանշանակ իր ռեյտինգը բարձրացել է»,- նշեց նա։ Անդրադառնալով պետականացման … Read more

Կալասի փեշի տակից՝ Լավրովին

30.06.2025 | 15:48 Սա հոխորտում է, թե Լավրովը լավ կանի, որ Հայաստանի ներքին գործերին չխառնվի: Նախ՝ հարց. ի՞նչ է արել Լավորովը, որ խառնվել է Հայաստանի ներքին գործերին: Ընդամենն ասել է, որ եկեղեցու վրա հարձակումները, իսկ որ դրանք հարձակումներ են, խլուրդին էլ է պարզ, մտահոգիչ են: Նույն կերպ Լավրովը մտահոգություն է հայտնում Գազայում արաբների նկատմամբ Իսրայելի գործողությունների, Իրանի … Read more

Ամուսնացյալ քահանա Տեր Վրթանես Բաղալյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին – Live News

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանա Տեր Վրթանես Բաղալյանը պատասխանել է ՀՀ վարչապետի՝ ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնական ձեռնադրությամբ ծառայող ամուսնացյալ քահանա՝ իմ պարտականությունը ոչ միայն Սուրբ Պատարագի մատուցումն ու Աստծո Խոսքի քարոզությունն է և այլ ծեսեր ու արարողություններ, այլև՝ Եկեղեցու միասնության և ամբողջականության պաշտպանությունը, անկախ անձնական հագուրդներից կամ … Read more

Աջապահյանը դուռը շրխկացրել է ընդդիմության դեմքին, նրան վարչապետի թեկնածու առաջարկելը ՀՀ-ի հակագովազդն է. Ազատ Արշակյան

«Այսպիսի ակցիայի համար պետք է նախօրոք պայմանավորվածություններ, քաղաքական ծրագիր ունենալ, քաղաքական գործիչ նշանակում է քաղաքական ծրագիր ունեցող, երկրի զարգացումը կարգավորող, պլանավորող: Աջապահյանը Եկեղեցու սպասավոր է, նա դուռը շրխկացրել է նրանց դեմքին»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի նախաձեռնությանը, որով առաջարկել են վարչապետի թեկնածու դառնալ Միքայել Աջապահյանին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին … Read more

Պեսկովը հայտարարել է, որ ներկայում Պուտինի ու Ալիևի հեռախոսազրույց օրակարգում չկա

Քաղաքականություն 30.06.2025 | 15:47 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև զրույց ներկայում օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ներկայում նման զրույց օրակարգում չկա։ Բայց եթե դրա կարիքը լինի, իհարկե, այն կկայանա հնարավորինս կարճ ժամանակում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Հավելենք, որ Բաքվի … Read more

Վաղը իշխանությունը փոխվելու է, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ ուրիշ դեմքեր․ Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է. «Մնալու է ատելության խորը նստվածքն ու հարցեր Վերջին կես ամիսը Հայաստանի իրավապահ համակարգի Փաշինյանի կողմից «ազգայնացման» վերջնական փուլն էր։ Իրար հետևեցին ուղղորդված- հարուցված քրեական գործերը նույնիսկ իրագիտության հետ կապ չունեցող մարդկանց լուրջ հարցեր են առաջացնում։Առանձին դրվագներով դրանք զավեշտալի են։ Իհարկե կարելի է զանգվածային կալանավորել, իհարկե կարելի … Read more

Բաքուն հայտարարել է Sputnik Ադրբեջանի գրասենյակում աշխատող ՌԴ ԱԴԾ 2 գործակալի ձերբակալության մասին

30 հունիսի 2025 – 15:46 AMT PanARMENIAN.Net – «Ձերբակալվել է Sputnik Ադրբեջանի գրասենյակում աշխատող ՌԴ ԱԴԾ 2 գործակալ», գրում է Minval.az-ը։ Նշվում է, որ գործակալությունը փաստացի շարունակում է աշխատել՝ աշխատակիցներն այցելում էին գրասենյակ։ Ըստ լրատվամիջոցի՝ նրանք շարունակում են ստանալ աշխատավարձ, մասնակցել միջոցառումների և վստահ են, որ շուտով կվերականգնի ամբողջական գործունեությունը։ Այդ գործողությունները հաջորդել են Ադրբեջանի … Read more