Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի առաջնորդը, հավանաբար, աշխատում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների օգտին. «Повернутые на войне» – HayqNews

Անանուն կերպով @voenacher_zov_bot առաջարկի միջոցով ուղարկվել է փաստաթուղթ, որը կարող է վկայել այն փաստի մասին, որ ռուսաստանյան Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանական համայնքի առաջնորդ Շահին Շիխլինսկին աշխատում է ազգային հատուկ ծառայությունների օգտին, գրում է «Повернутые на войне» թելեգրամյան ալիքը։ «2023 թվականի օգոստոսին Շիխլինսկին լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրեց՝ Եկատերինբուրգի քաղաքային դումայի այն ժամանակվա նախագահ Իգոր Վոլոդինի մասնակցության առնչությամբ … Read more

Վաշինգտոնը հայտնել է, որ չի ցանկանում մասնակցել Իրանում իշխանափոխության փորձերին. Թախտ-Ռավանչի

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին տեղեկացրել է, որ մտադիր չէ մասնակցել Իսլամական Հանրապետությունում ռեժիմի փոփոխությանը: Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: Դիվանագետը հավելել է, որ չնայած որոշ իրանցիներ «կարող են քննադատել կառավարության մի շարք գործողություններ, բայց երբ խոսքը վերաբերում է օտարերկրյա ագրեսիային, նրանք միավորվում են դրան դիմակայելու համար»: … Read more

Բաքուն «պատերազմ» է հայտարարել Մոսկվային, Կրեմլի պատասխանը կոշտ է, նոր զարգացումներ են սպասվում

Իրավապահ մարմինների գործողությունները չեն կարող դիվանագիտական դեմարշների առիթ լինել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որը պահանջել է հետաքննել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունները։ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Եկատերինբուրգում զանգվածային կերպով ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ՝ 2000-ականների սկզբին հանցավոր խմբի կողմից կատարված սպանությունների և մահափորձերի … Read more

Ո՞վ է Ալիևի անվտանգության ծառայության նոր ղեկավար Ֆարիդ Ասկերովը – Live News

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Ֆարիդ Ասկերովը եղել է Ադրբեջանի Ազգային կարատեի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ։ Նա այդ պաշտոնում ընտրվել է 2017 թվականին՝ աշխատելով «Փաշա Հոլդինգ»-ում։ Իմ կողմից ասեմ, որ սա Փաշաևների կլանին պատկանող կառույց է։ Փաստորեն Ալիևն իր անվտանգության հարցը ևս վստահեց տիկնոջ կլանին ծառայած Ֆարիդ Ասկերովին։ Իսկ դեռևս 2019-ից մեկնարկած Հեյդար … Read more

Նիկոլ Փաշինյանը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և … Read more

«Արսենալը» 20 միլիոն եվրոյի առաջարկ է կատարել «Վալենսիային»

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է բարելավել «Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Մոսկերայի տրանսֆերի համար իր առաջարկը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները արդեն հասցրել են քննարկել անձնական պայմանագրի պայմանները Մոսկերայի հետ և եկել են լիակատար փոխըմբռնման բոլոր կետերի շուրջ, սակայն «Վալենսիան» մերժել է տրանսֆերի հարցումը, որի գումարը կարող էր կազմել 15 միլիոն եվրո։ Ակնկալվում է, … Read more

Սեպտեմբերի 1-ից երկու ավտոմեքենայի ապահովագրական պատահարների արձանագրման համար կնախատեսվի 20 րոպե

Սեպտեմբերից ավտո-պատահարների մասնակիցները պարտավոր չեն լինի ժամերով սպասել ապահովագրական ընկերության ժամանմանը: Խորհրդարան ներկայացված նախագծով առաջարկվում է վթարից հետո 20 րոպեի ընթացքում լքել տարածքը և հեռացնել վթարված տրանսպորտային միջոցը, եթե այն հնարավոր է շահագործել: Պաշտպանության հանձնաժողովում քննարկմանը ընդգծվել է, որ փաթեթի ընդունումը կնպաստի վթարի հետևանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանը: Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: Դիտումների քանակ1

Իրանին հարվածելուց հետո Թրամփը լռություն է պահպանում, ինչու ․․․ ·

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի առաջարկելու Իրանին, «ի տարբերություն (ԱՄՆ նախկին առաջնորդ Բարաքի – խմբ.) Օբամայի» և նույնիսկ չի խոսել Թեհրանի ներկյացուցիչների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածել է այդ երկրի միջուկային օբյեկտներին։ «Ես ոչինչ չունեմ առաջարկելու Իրանին՝ ի տարբերություն Օբամայի… և ես նույնիսկ չեմ խոսել նրանց հետ այն … Read more

Արմավիրում քամու հետեւանքով շենքի տանիքը պոկվել ու ընկել է կայանված 7 մեքենայի վրա

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է շենքի տակ կայանված 7 տրանսպորտային  միջոց, էլեկտրական լարեր, … Read more

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները Մակրոնի, Էրդողանի, Ալիևի գնահատականները չեն որակում՝ որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի (ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ ներքին գործն է համարել՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ «հարձակումների» առնչությամբ՝ դրանք որակելով «չարդարացված» և «առանց լուրջ հիմնավորումների»: Մի քանի օր առաջ էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն … Read more