Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
Հունիսի 30-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն վնասվել է շենքի տակ կայանված 7 տրանսպորտային միջոց, էլեկտրական լարեր, ծառեր են կոտրվել։ Related Continue Reading