Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց — MediaNews

Հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ իմ հատվածում բախվել են Գեղարքունիքի 29-ամյա Արտակ Կ.-ի վարած բեռնատար «Գազելն» ու 30-ամյա Վարդան Գ-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով … Read more

Էլեկտրամատակարարման պլանային անջատումներ՝ հունիսի 2-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Համո Սահյան փող. 26-102 առանձնատներ, Սունդուկյան փող. 17-23 շենքեր, Քոչար փող. 18-20 շենքեր, Վաղարշյան փող. 14 շենք, թիվ 148 դպրոց, Ա․ Ավետիսյան փող. 45-65 առանձնատներ, Ավետիսյան փող. 61-70, … Read more

Բրյանսկում եռօրյա սուգ է հայտարարվել

Հունիսի 2-ը, 3-ը և 4-ը Բրյանսկի մարզում, տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հայտարարվել են սգո օրեր, հայտնել Է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 7 մարդ, տուժել է 71-ը, հիվանդանոցներում մնում է նրանցից 44-ը:

Բրյանսկում կամուրջ է փլուզվել․ կա 7 զոհ, 69 վիրավոր (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետևանքով 7 մարդ զոհվել է, 69-ը վնասվածքներ ստացել։ Նշվում է, որ փլուզման պահին 388 ուղևորով գնանցքն անցնում էր կամրջի տակով։ Գնացքի մի մասը մնացել է կառուցատարրերի տակ, մյուս մասը դուրս եկել ռելսերից։ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ավելի ուշ հայտնել է, որ կամուրջը փլուզվել է պայթյունի պատճառով։

Բրյանսկում шհшբեկչության ժամանակ գնացքում հայ է եղել․ սուգ է հայտարարվել

Դիտում ՝ 22 558 Ռուսաստանի Բրյանսկի մարզում ահաբեկչություն է իրականացվել, որի հետևանքով անցնող բեռնատարով կոնստրուկցիան փլուզվել է ռելսերի վրա, ինչը հանգեցրել է գնացքի հետ բախման։ Մեր հայրենակից Սամվել Գրիգորյանը, որը գտնվել է գնացքում, Alpha News-ին տված հարցազրույցում պատմել է տեղի ունեցածի որոշ մանրամասներ։ «Խուճապ չկար, մենք իրար օգնում էինք, ինչով կարող էինք, ամեն ինչ լավ էր։ Պայթյուն … Read more

«Ինչքան նագլի պետք է լինես, որ օրակարգ մտցնես հոգևորականների կուսակրոնության հարցը»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանին ջոկատներ են կանգնած (1992-ից հետո սահմանին կանոնավոր բանակից բացի ուրիշ ուժ չի եղել, մեկ էլ նիկոլի ժամանակներում է մոդա դարձել ջոկատով սահման պահելը)։Ռազմարդյունաբերությունը չունի գոնե մի հատ կայացած պրոդուկտ։Մի փոքր ուժեղ անձրևից Երևանում ջրհեղեղ է սկսվում։Պայթած ասֆալտի փոսերը ամիսներով չի լցվում։ Լցրածնելն էլ փնթի լատկեքի տեսք են ունենում։Հարևան Վրաստանն … Read more

Շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը: «Մեր վարչապետ, արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ, Հայաստանը՝ հետը։ Մենք քո կողքն ենք, քո ժողովուրդը քո կողքն է։ Դու մենակ չես, … Read more

Բրիտանական լրտեսական կապերով վարձկանին դատապարտել են Ռուսաստանում

2 Հունիս, 2025 14:19 Աշխարհ Ռուսաստանի դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել բրիտանացի վարձկան Գարի Բոնինիին, որը կապված էր եվրոպական հետախուզական ծառայությունների հետ։ Նա մեղավոր է ճանաչվել զինված հակամարտությանը վարձկանությամբ մասնակցելու համար։ Ըստ քննիչների՝ Բոնինին 2022 թվականին ժամանել է Ուկրաինա, մասնակցել է մարտերին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների և ռուսական ուժերի … Read more

Իլոն Մասկ․ Ես թմրանյութեր չեմ գործածում

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը շաբաթ օրը հերքել է այն տեղեկությունը, թե անցյալ տարի նա ակտիվորեն կետամին և այլ թմրանյութեր է օգտագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, գրում է AFP-ն։ Ուրբաթ օրը New York Times թերթը հայտնել էր, որ միլիարդատերը՝ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը, այնքան շատ կետամին՝ ուժեղ անզգայացնող, է օգտագործել, որ … Read more

Անկարգություններ Ֆրանսիայում Չեմպիոնների լիգայի տոնակատարությունների ժամանակ. զոհվել է 2, վիրավորվել՝ 192 մարդ

Ոստիկանությունը 500-ից ավելի մարդ է ձերբակալել Ֆրանսիայում Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոնակատարությունների ժամանակ, երկու մարդ զոհվել է, 192-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։ Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում և նրա սահմաններից դուրս բուռն տոնակատարություններ են սկսվել այն բանից հետո, երբ «Փարի Սեն-Ժերմենը» ջախջախել է իտալական «Ինտեր Միլանին» և առաջին անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, թեև … Read more