Aurora News | Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հաղորդվում է, որ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի և բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին … Read more

Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան 50-ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Թրամփը կհայտարարի ՆԱՍԱ-ի ղեկավարի նոր թեկնածուի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ մտադիր է հայտարարել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային գործակալության (ՆԱՍԱ) ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուի անունը՝ Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը հետ կանչելուց հետո։ «Նախկին կապերի մանրակրկիտ վերլուծությունից հետո ես հետ եմ կանչում Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնից։ Մոտ ժամանակներս ես կհայտարարեմ նոր թեկնածուի անունը, … Read more

Aurora News | Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է վերջին օրերի քննարկումներին

Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և քննադատել վերջին օրերին սկսված արշավը եկեղեցու նկատմամբ։ Նա մասնավորապես ասել է․ «Հայաստանի մեջ մենք վերջին տարիներին տեսնում ենք մեր եկեղեցու նկատմամբ այնպիսի կեցվածք, որի նկատակն է լուսանցքայնացնել մեր եկեղեցու պատմական դերակատարությունը։ Մենք մերժում ենք նման քայլեր որևէ մեկի, որևէ … Read more

Երեխաներին պաշտպանելու լավագույն ուղին նրանց օգնելն է բացահայտվել ու կայանալ որպես մտածող և ուժեղ անհատ. Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հունիսի 1-ի կապակցությամբ: «Այսօր Երեխաների պաշտպանության օրն է` ամենալուսավոր տոներից մեկը։ Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է իր ներաշխարհով ու մտածողությամբ, տաղանդով ու շնորհքով, կարողություններով ու հոգեբանությամբ: Երեխաներին պաշտպանելու լավագույն ուղին նրանց օգնելն է բացահայտվել, դրսևորվել ու կայանալ որպես մտածող անհատ և ուժեղ անհատականություն, որպես ազգային ու համամարդկային արժեքների կրող»,- … Read more

Կոնստանտինովկայի ճակատում հերթական կաթսան է հասունացել

Միջազգային 1 Հունիս, 2025 12:33 Կոնստանտինովկայի ճակատում հերթական կաթսան է հասունացել: Տորեցկից հյուսիս ռուսական ուժերը Դիլևկայի կենտրոնում բարձրացրին Ռուսաստանի դրոշը։ Դատելով ռազմաճակատի այս հատվածում կատարվողից՝ Ուկրաինայի զինված ուժերը ստիպված էին դուրս բերել ռազմաճակատի այդ հատվածում գտնվող պահեստազորի մի մասը՝ Կոնստանտինովկայի արեւմուտքում ռուսների ճեղքումը կանխելու համար: Իսկ դա թուլցրել է այս ուղղությունը։ Եվ ցդա … Read more

Aurora News | Դրանք ահաբեկչություններ են․ ՌԴ ՔԿ-ն՝ կամուրջների պայթեցման մասին

Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթեցումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մարդիկ են տուժել և մահացել, դրանք ահաբեկչություններ են։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ «2025-ի մայիսի 31-ին՝ ժամը 22:50-ին, Բրյանսկի մարզում գտնվող Վիգոնիչի- Պիլշինո երկաթուղային հատվածում պայթյունի հետևանքով փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, որի բեկորներն ընկել են դրա տակ անցնող … Read more

Aurora News | ԱՄՆ-ից նշել են՝ ինչպես կավարտվի հակամարտությունը

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի խաղաղ ճանապարհով և նշել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են դրա վրա։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այո՛, ես հավատում եմ»,- Fox News-ի եթերում ասել է նա, երբ նրան հարցրին, թե վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերջնականապես կկարգավորվի։ … Read more

Aurora News | Դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի 50-ամյակը։ «Մեր վարչապետ, արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ, Հայաստանը՝ հետը։ Մենք քո կողքն ենք, քո ժողովուրդը քո կողքն է։ Դու մենակ չես, մենակ չես եղել ու մենակ չես լինելու։ Շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ»,- «Տելեգրամ»-ում գրել … Read more

Aurora News | Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկ է ուղարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանին միջուկային գործարքի վերաբերյալ «մանրամասն և ընդունելի առաջարկ» է ուղարկել, և Թեհրանը պետք է ընդունի այն: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը: «Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մանրամասն և ընդունելի առաջարկ է ուղարկել իրանական ռեժիմին, նրանց լավագույն շահերից ելնելով՝ ընդունել այն», – ասված Է Լևիթի հրապարակված հաղորդագրության … Read more