Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպելկ է Լատվիայի ԱԳՆ-ի խորհրդարանական քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարության խորհրդարանական քարտուղար Արտյոմս Ուրսուլսկիսի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ ԱԳ … Read more

Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի արտաքին գործերի նախարարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասաադ ալ-Շեյբանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը. հայտնում է SANA գործակալությունը։ Ավելի վաղ Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող սիրիացի նախարարը բանակցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Սիրիական պատվիրակության կազմում են եղել երկրի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան, գլխավոր հետախուզական վարչության ղեկավար … Read more

Ամերիկյան համալսարանը չի հրապարակել իր՝ ՔՊ-ի անդամ բազմաթիվ դասախոսներից գոնե մեկի անունը, քանի որ չկան

Ամերիկյան համալսարանը մինչ այս պահը չի հրապարակել իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բազմաթիվ դասախոսներից գոնե մեկի անունը, քանի որ այդպիսիք պարզապես չկան։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է պատգամավոր Թագուհի Ղազարյանը: «Հրապարակային բանավիճելու իմ հրավերին Վահրամ Տեր-Մաթևոսյանը արձագանքել է 168.am կայքին էժանագին մի հոդված պատվիրելով։ Ըստ Սաթիկ Սեյրանյանի կայքի, ես`ՔՊ-ի գորշ կարդինալս, պլանավորված արշավ … Read more

Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան՝ խախտելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները. Կալաս

Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան՝ X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: «Դրանով Ռուսաստանը նաև խախտում է 50 տարի առաջ Հելսինկիի եզրափակիչ ակտում իր տված խոստումը՝ հարգանք յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և դաշնակիցներ ընտրելու իրավունքի նկատմամբ: Մենք թույլ չենք տա Ռուսաստանին ոչնչացնել այդ … Read more

Պուտինը Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Երևանի հետ Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում: Ռուսաստանի կառավարությունն այն ներկայացրել է խորհրդարանի ստորին պալատ 2025 թվականի հուլիսին։ Նոր փաստաթուղթը փոխարինում է համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների վերաբերյալ 1997 թվականի համաձայնագիրը: Այն ապահովում է … Read more

Aurora News | Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ

Հուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները հոսանքազրկել … Read more

Պաշտոնական․ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը վերադարձավ Եվրոպա — Armsport.am

Ֆրանսիական «Մարսել» ակումբը պաշտոնապես հայտարարել է գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի վերադարձի մասին: Ըստ ակումբի մամուլի ծառայության՝ 36-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել, սակայն դրա ժամկետը չի նշվել: Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականի հունիսը: Օբամեյանգը «Մարսելում» հանդես է եկել 2023/2024 մրցաշրջանում, որից հետո տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիա» ակումբ: … Read more

«Նապոլիի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»

«Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկոն»։ Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել «Նապոլիի» հետ։ Իտալական ակումբը պատրաստ է վաճառել Ռասպադորին 30 միլիոն եվրոյով՝ առանց բոնուսների։ Միաժամանակ, նեապոլիտանցիները պատրաստ են «Ատլետիկոյին» վճարել 5 միլիոն եվրո, եթե բանակցությունները հաջող լինեն։ … Read more

ՀԷՑ-ի խնդիրն ընդհատել է խոշոր ներդրումներ. Վահան Քերոբյան

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) շուրջ ստեղծված խնդիրն արդեն ընդհատել է խոշոր ներդրումներ, նման տեղեկություններ կան. ասում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ հարցազրույցում: Նա կասկածում է, որ ՀԷՑ-ի պետական կառավարումը դրական ազդեցություն կունենա համակարգի վրա և նշում է, որ հանրային ծառայությունները կառավարելու պետության գործիքակազմը խիստ սահմանափակ է: Այս համատեքստում Քերոբյանը բերում … Read more