Վերանորոգումից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն. Ավանեսյան

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»՝ պատրաստ միջազգային հավատարմագրման: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:

Պուտինը Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն ընդլայնում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից զրկելու հիմքերի ցանկը։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, հաղորդում է РИА Новости-ն։ Ցանկը կներառի ավելի քան 20 նոր հիմք. քաղաքացիությունից կզրկեն սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար; հրապարակային կոչեր, ահաբեկչության արդարացում կամ քարոզչություն; գաղտնի համագործակցություն մեկ այլ պետության, … Read more

Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ստեփան Սամվելյանի վիճակը կտրուկ վատացել է

Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ստեփան Սամվելյանի վիճակը Քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու։ Այս մասին ահազանգում է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Փաստաբանի խոսքով, Սամվելյանը չի կարողանում անգամ քայլել և խոսել: Ըստ Փոստանջյանի, ակնհայտ է, որ Սամվելյանի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում, և կալանքն ու առողջական վիճակը … Read more

Սամվել Կարապետյանի գալով՝ ՀԷՑ-ն ունեցել է տարեկան 20 միլիարդից ավելի շահույթ, որը Կարապետյանը չի վերցրել. ներդրել է ՀԷՑ-ում. Վարդան Արամյան

«Հայաստանի էլէկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը մինչև 2014 թվականը հանդիսանում էր «Ինտեր ՌԱՕ» ընկերության սեփականությունը. ընկերություն, որը ՀԷՑ-ը կառավարում էր շատ վատ։ Այդ վատ կառավարման մասին են փաստում առաջատար աուդիտորական ընկերությունների կողմից անցկացված աուդիտների արդյունքները, ըստ որոնց՝ մինչև 2014 թվականը ՀԷՑ-ն աշխատել է տարեկան 9-10 միլիարդ դրամ վնասով։ Իսկ ի՞նչ եղավ 2014 թվականից հետո, երբ ՀԷՑ-ի … Read more

Թանգարանի տոմս ձեռք բերելու գործընթացը վերափոխվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներդրել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ» ծրագիրը, որն ամբողջությամբ վերափոխել է թանգարանի տոմս ձեռք բերելու գործընթացը: Այժմ դուք կարող եք այցելել museumsarmenia.am կայք, ընտրել ձեզ հետաքրքրող թանգարանը, ծանոթանալ ցուցադրություններին ու միջոցառումներին և ընդամենը մի քանի սեղմումով ձեռք բերել առցանց տոմս։ 

Հրդեհ Ջիվանի փողոցում | Factor.TV

Հուլիսի 31-ին` ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, … Read more

Լիբանանի նախագահը «Հեզբոլլահ»-ին զինաթափման կոչ է արել – Armenia Today

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել զինաթափել շիական «Հեզբոլլահ» շարժումը: «Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը փլուզումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կողմերը, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ը, պետք է իրենց զենքը հանձնեն լիբանանյան բանակին»,- Աունի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ նման քայլը կնպաստի Լիբանանի ողջ տարածքում ազգային ինքնիշխանության վերականգնմանը: Աունը … Read more

Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը: «Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ … Read more

Թրամփը ևս 90 օրով հետաձգել է Մեքսիկայի հետ առևտրային համաձայնագրի կնքումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Մեքսիկան համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի վերջնաժամկետը ևս 90 օրով հետաձգելու հարցում։ Հայտարարությունը հրապարակվել է տասնյակ երկրներից ներմուծման վրա ավելի բարձր, այսպես կոչված, փոխադարձ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ։ «Մեքսիկայի հետ կնքված համաձայնագրի մարտահրավերները որոշ չափով տարբերվում են մյուս երկրների մարտահրավերներից՝ թե՛ … Read more