Սեպտեմբերի 1-ի աստղագուշակ․ Այսօր ավելի լավ է չհերոսանալ և կասկածելի շահի հետևից չընկնել

Եթե ձեր ծրագրերը քննարկեք միայն նրանց հետ, ում վստահում եք, կարող եք խուսափել ավելորդ սխալներից։ Օրը նպաստավոր է մտածված քայլերի համար, բայց շտապողականությունն ու չափազանց ինքնավստահությունը կարող են թանկ նստել: Առյուծները հատկապես պետք է լսեն իրենց ինտուիցիային։ Այսօր հնարավոր են անսպասելի ծախսեր, բայց ճիշտ մոտեցմամբ դրանք չեն խաթարի ձեր բյուջեն։ Եթե գաղափար ունեք գումար ծախսել … Read more

Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հաստատել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդայի (Խուդախայֆա Քահլութ) սպանությունը. տեղեկատվությունը տարածվել է IDF Telegram ալիքով։ Գործողությունը, ըստ տեղեկությունների, իրականացրել են Իսրայելի պաշտպանության ուժերն (IDF) ու Իսրայելի անվտանգության ծառայությունը (ISA)։ Այն  ղեկավարվել է ISA իրավիճակային սենյակից, իսկ Աբու Ուբեյդայի գտնվելու վայրն իմացվել  է նախկինում ստացված հետախուզական տվյալների հիման վրա։ Հայտարարության … Read more

Ահազանգ. «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը դեմ է Աշոտ Փիլիպոսյանի ցանկացած գործունեությանն արգելոցի տարածքում

«Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը հայտարարություն է տարածել։ «Հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ օգոստոսի 30-ին հնագետ Աշոտ Փիլիպոսյանը վերսկսել է «պեղումները» Քարահունջ աստղադիտարանի տարածքում՝ շարունակելով իր 2018թ․-ի անավարտ աշխատանքը այն կառույցում (իրենց վարկածով՝ դամբարանում), որը բացվել էր և յոթ տարի շարունակ մնացել էր բաց երկնքի տակ՝ առանց պահպանության համար անհրաժեշտ համապատասխան միջոցառումների։ Կարևոր ենք … Read more

Իսկ եթե Չինաստանը բեռնափոխադրումները «Միջին միջանցքի» և «Թրամփի կամրջի» միջև չբալանսավորի՞

Օգոստոսի 31-ին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: «Անադոլուն», հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությանը, հայտնում է, որ երկու առաջնորդները նախ առանձնազրույց են ունեցել, ապա բանակցությունները շարունակվել են պավիրակությունների ընդլայնված կազմով ձևաչափով: Ըստ այդմ, Թուրքիայի նախագահը Չինաստան է մեկնել բավական պատկառելի պատվիրակությամբ, որի կազմում … Read more

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բшխվել են «Nissan Altima»-ն և «Toyota Camry»-ն․ կա 5 վիրшվոր

Դիտում ՝ 26 563 Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի … Read more

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից տրված ընդունելության շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի իր գործընկերների…

Վանդալիզմն այսպօես է լինում․ Լիլիթ Գալստյան․ Լուսանկարներ ·

Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «վերանորոգումն» արդարացիորեն հանրային ընդվզում է առաջացրել։ Արդարացիորեն, որովհետև յոթը տարի հասարակությանը ստով ու ոչ պրոֆեսիոնալիզմով կերակրած, մեր նվիրական ազգային արժեքներն ասպատակող ու ուրացող կառավարությունը իրեն չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր է տվել։ Անգամ հուշարձանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաթեթի, նույնիսկ այսպես կոչված հեղինակային վերահսկողության փաստացի գոյության պայմաններում, հուշահամալիրի այսպես կոչված «վերանորոգման» ընթացիկ … Read more

Հայ ծանրորդները ոսկե և արծաթե մեդալներ են նվшճել միջազգային մրցաշարում

Դիտում ՝ 21 462 Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։ Լեհաստանում կայացած Վալդեմար Մալակիի անվան միջազգային մրցաշարում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ոսկե, իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր։ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, իսկ Հարությունյանը՝ 352 … Read more

«Ալաշկերտը» սեփական հարկի տակ պшրտության մատնեց «Նոային»

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ․ մրցաշրջանի 5-րդ տուրում «Ալաշկերտը» Արմավիրի Հ. Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց գործող չեմպիոն «Նոայի» դարպասը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Օլավալե Ֆարայոլան, իսկ խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտի» առավելությունը կրկնապատկեց Մոմո Տուրեն՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։ Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Այսպիսով, Սանդրո Պերկովիչի գլխավորած … Read more

Արարատի մարզում 4-օրյա երեխայի շիրմաքարը կոտրել են

Երեկ՝ օգոստոսի 30-ին, հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Գետառատ բնակավայրի բնակիչները, այցելելով գյուղի գերեզմանատուն, հայտնաբերել են, որ ստահակը կամ ստահակները հերթական անգամ սրբապղծություն են իրականացրել այս տարի մահացած 4-օրյա աղջնակի շիրիմի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Հարազատները իրենց զայրույթն էին արտահայտում կատարվածի համար ու ասում էին․ «Մարդ ի՞նչ աստիճանի թուրքից բեթար … Read more