Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը պատրաստվում են հրաժարվել դրոշների վրա սվաստիկայի պատկերից

Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը, որոնք վերջերս միացել են ՆԱՏՕ-ին, պատրաստվում են հրաժարվել մի շարք դրոշների վրա սվաստիկայի օգտագործումից, հայտնում է Associated Press-ը։ Թեև նշանը հայտնվել է ֆիննական ավիացիայում դեռևս նացիստական Գերմանիայից առաջ և համարվել է հաջողության հնագույն խորհրդանիշ, այսօր այն հակասական արձագանքներ է առաջացնում դաշնակիցների և օտարերկրյա հյուրերի շրջանում։ Սվաստիկան առաջին անգամ հայտնվել է Ֆինլանդիայի ռազմաօդային … Read more

Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Ռայան Շերկին

Վինգեր Ռայան Շերկին դուրս է մնացել «Մանչեսթեր Սիթիի» կազմից։ 22-ամյա ֆրանսիացին չի մասնակցել «Քաղաքայիների» կազմում կիրակի օրը «Բրայթոնի» դեմ Պրեմիեր լիգայի արտագնա խաղում։ 2-1 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ Շերկին չի կարողանա խաղալ առաջիկա շաբաթների ընթացքում։ «Շերկին բաց կթողնի մոտ երկու ամիս։ Նա կբացակայի յոթ կամ ութ շաբաթ», – … Read more

1or.am | Հորոսկոպ. Սեպտեմբերի աստղագիտական ​​իրադարձությունները

ՖՈՏՈ 31 Օգոստոս, 2025 21:01 Սեպտեմբերին կարող ենք ակնկալել էներգիայի փոթորկալից ամիս՝ շնորհիվ խավարումների։ Մենք ձեզ կպատմենք, թե ինչպիսի տրամադրությամբ կսկսվի այս աշունը։  Սատուրնն այժմ գտնվում է հետադարձ շարժման մեջ և կմնա այդպես մինչև 2026 թվականի փետրվարի 15-ը։ Զարգացրեք կարգապահություն և պատասխանատվություն արդեն ձգձգված հին գործերում, … Read more

🎥 Կրասնոդարը ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026թթ․ խաղարկության 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ՝ 1:1: Հաշիվը 36-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մատվեյ Կիսլյակը, սակայն առաջին խաղակեսի վերջում «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան հավասարեցրեց հաշիվն Էդուարդ Սպերցյանի փոխանցման շնորհիվ: 57-րդ րոպեին Կորդոբան ուղիղ կարմիր քարտ ստացավ՝ թողնելով իր թիմին 10 ֆուտբոլիստով։ Նշենք, որ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից և … Read more

ՉԺՀ նախագահի անունից տրված ընդունելության շրջանակում կարճատև զրույցներ ունեցա արտերկրի գործընկերների հետ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից տրված ընդունելության շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:  Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից: Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել հանդիպումներից:   Դիտումների քանակ2

Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Հոլանդիայի Գրան Պրին

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է 2025 թվականի Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության՝ Հոլանդիայի Գրան պրիի 15-րդ փուլում։ Մրցույթը տեղի է ունեցել Զանդվուրտի մրցուղում։ Երկրորդ տեղը գրավել է հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull)։ Լավագույն եռյակը եզրափակել է Racing Bulls-ի ֆրանսիացի մրցարշավորդ Իսակ Հաջարը, որը Ֆորմուլա 1-ում իր դեբյուտային մրցաշրջանում առաջին անգամ բարձրացել է պատվո հարթակ։ … Read more

Արցախյան կարգավորման ողջ ընթացքում Պակիստանն ունեցել է հակահայկական դիրքորոշում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մենք թույլ չէինք տալիս Պակիստանին դառնալու ՀԱՊԿ ԽՎ դիտորդ անդամ,իսկ ՔՊ-ն դիվանագիտական հարաբերություններ է Պակիստանի հետ հաստատում։ Արցախյան կարգավորման ողջ ընթացքում Պակիստանն ունեցել է հակահայկական դիրքորոշում։ Պակիստանի պետական քաղաքականությունն էր ՀՀ-ի չճանաչում,քանի դեռ ՀՀ-ն պաշտպանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բոլոր խորհրդարանական հարթակներում Պակիստանը միակողմանի պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը։ … Read more

Իրանը նոր սպառնալի՞ք Հայաստանի համար, թե՞ նոր հնարավորություն

2025թ. օգոստոսի 29-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով մեկնել է Թեհրան։ Ուշագրավ է, որ այցը տեղի է ունենում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Երևան կատարած պաշտոնական առաջին այցից բառացիորեն օրեր անց։ Սա վկայում է, որ անգամ դրանից հետո Թեհրանի համար Երևանի հետ շփումների օրակարգում դեռևս բաց … Read more