Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է երկար տևել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի։ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, «ընդհանուր առմամբ, ռազմական հակամարտություններին վերջ տալու երկու եղանակ կա՝ կամ մեկ (կողմի) ռազմական պարտությունը մյուս (կողմի) կողմից, կամ տնտեսական կամ ռազմական հյուծումը»։ Մերցը կարծում է, որ մինչ այժմ երկու տարբերակներն էլ … Read more

Մենք թույլ չէինք տալիս Պակիստանին դառնալու ՀԱՊԿ ԽՎ դիտորդ անդամ, ՔՊ-ն դիվանագիտական հարաբերություններ է Պակիստանի հետ հաստատում. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մենք թույլ չէինք տալիս Պակիստանին դառնալու ՀԱՊԿ ԽՎ դիտորդ անդամ, իսկ ՔՊ-ն դիվանագիտական հարաբերություններ է Պակիստանի հետ հաստատում։ Արցախյան կարգավորման ողջ ընթացքում Պակիստանն ունեցել է հակահայկական դիրքորոշում։ Պակիատանի պետական քաղաքականությունն էր ՀՀ-ի չճանաչում, քանի դեռ ՀՀ-ն պաշտպանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բոլոր խորհրդարանական հարթակներում Պակիստանը միակողմանի պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը։ … Read more

Եվ ոչ մի նորոգման աշխատանք պատճառ չի դարձել, որ մեր ազգային հավաքական Հիշողության հուշարձանը աշխարհին ներկայանա այսպես վիրավոր․ Հովիկ Ավանեսով

Հուշարձաններն ու հուշահամալիրները զուտ քարե կառույցներ չեն․ դրանք մեր ինքնության, պատմական Հիշողության և մշակութային ժառանգության հենասյուներն են։ Հետևաբար դրանց վերականգնումն ու ամրակայումը պահանջում են հատուկ, գիտականորեն հիմնավորված մոտեցում՝ խստորեն պահպանելով հուշարձանների պահպանության և վերականգնման միջազգային ու ազգային չափանիշները։ Այդ իսկ պատճառով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման և ամրակայման աշխատանքները պետք է իրականացնեն բացառապես վերականգնող ճարտարապետները, հուշարձանների պահպանման … Read more

Արզական գյուղում կրակի տարածումը տներ կանխվել է, տուժածներ չկան. ABC media-ին մանրամասներ են հայտնել ՆԳՆ-ից

Կրակի տարածումը Արզական գյուղի բնակիչների տներ կանխվել է. ABC media-ի հետ զրույցում ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Այրվում է բուսածածկ տարածք։ Մեծաթիվ ուժեր են նըրգրաված հրդեհաշիջման աշխատանքներում, մոտ 100 փրկարար ծարայողներ այնտեղ են։ Նրան են միացել նաև էկո պարեկային ծառայության աշխատակիցներ և բնակիչներ»,- ասել է Սարգսյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ … Read more

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima»-ն և «Toyota Camry»-ն․ կա 5 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով … Read more

Արզական գյուղում այրվում է խատածածկույթ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ

Օգոստոսի 31-ին, ժամը 10:44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությանների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր և ջրատարներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությաններից շուրջ … Read more

Հայկ Բիանջյանն ահազանգում է․միջոցներ չեն ձեռնարկվում Արզականի մոտ խոշոր բռնկված հրդեհը մարելու համար

Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից լեռան լանջին խոշոր հրդեհ է բռնկվել․ Սոցցանցի օգտատերերից լուսանկարիչ Հայկ Բիանջյանը տեսանյութ է տարածել և գրել, որ պատկան մարմինները միջոցներ չեն ձեռնարկում հրդեհը մարելու համար, որն արդեն մոտենում է Արզական գյուղին։

14 տարի դադարից հետո վերաբացվել է Իդլիբի Սուրբ Աննա եկեղեցին

Պատերազմի և անկայունության պատճառով գրեթե 14 տարի փակված Սուրբ Աննա եկեղեցին Իդլիբի նահանգի հյուսիս-արևմուտքում կրկին ընդունել է ուխտավորների։ Եկեղեցին, որը ենթակա է Հաղեպի և նրա շրջակայքի Հայ առաքելական թեմին, գտնվում է Ալ-Յակուբիա գյուղում։ Հալեպի թեմի փոխանցմամբ՝ ուխտավորներ են ժամանել Հալեպից, Լաթաքիայից և Քեսաբից։ Եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել են աղոթքներ։

Յան Օբլակ․ «Այն, ինչ կատարվում է, մեր մեղքն է»

«Ատլետիկոն» վատ է սկսել մրցաշրջանը, թիմը դեռ ոչ մի հաղթանակ չի տարել՝ մեկ անգամ պարտվելով և երկու անգամ ոչ-ոքի խաղալով։ Ակումբի սլովենացի դարպասապահ Յան Օբլակը խոսել է այս մասին։ «Մենք չկարողացանք կրկին հաղթել։ Ասելու շատ բան չկա։ Աղյուսակում երկու միավորը տհաճ է։ Այն, ինչ կատարվում է, մեր մեղքն է։ Մենք լավ չենք խաղում», – սլովենացի … Read more

Այ այստեղ է, որ հայ մարդը պետք է կարողանա իր պատասխանը տալ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Շատ հետաքրքիր հավասարում կամ բանաձև է գծվել։ Ալիևն ու Էրդողանը Նիկոլի իշխանության մնալու երաշխիքն են։ Նիկոլը Ալիևի և Էրդողանի երաշխիքն է, որ Հայաստանը միշտ հնազանդ կմնա նրանց գծած բանաձեւի մեջ։ Այստեղից հետևում է, որ մինչև ընտրություններ Ալիև և Էրդողան զույգը Նիկոլին Կառավարության շենքում պահելու համար ամեն ջանք կգործադրեն։ Այ այստեղ է, … Read more