Ջեյմի Վարդին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Ֆեյենորդը» հետաքրքրված է «Լեսթերի» նախկին հարձակվող Ջեյմի Վարդիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Algemeen Dagblad-ը։ Աղբյուրի համաձայն՝ չնայած «Ֆեյենորդը» աշխատում է Վարդիին ձեռք բերելու տարբերակի վրա, սակայն դրա հավանականությունը շատ մեծ չէ։ Ակումբին անհրաժեշտ են իրական ուժեղացումներ։ Մի քանի օր առաջ տեղեկություն հայտնվեց, որ 37-ամյա Վարդին պատրաստվում է պայմանագիր կնքել իտալական «Կրեմոնեզեի» հետ։

Էրդողանը կարող է Պուտինին միջնորդություն առաջարկել Ուկրաինայի հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 31 Օգոստոս, 2025 15:45 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված բանակցությունների ժամանակ կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ միջնորդական ծառայություններ մատուցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով գագաթնաժողով կազմակերպելու հարցում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​ աղբյուրը։ Ավելի վաղ … Read more

ՏԿԵ նախարարը ճիշտ չէ․ Arm Roads Info հավելվածը թերի է աշխատում ·

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհաշինության աշխատանքներին ու ճանապարհների կառավարման գործընթացում քաղաքացիների մասնակցության խթանմանը, շեշտեց Arm Roads Info հավելվածի արդյունավետ գործարկման կարևորությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց․ «Հավելվածն ամբողջությամբ գործում է ճանապարհային դեպարտամենտի մասով, երկկողմանի կապ է ապահովում ինչպես քաղաքացու, այնպես էլ ճանապարհային դեպարտամենտի ու ծրագիրը օգտագործողի միջև»։ Ավելին, վերջինս որպես օրինակ, նշել … Read more

Արտաքին քաղաքականությունն ավելի անլրջացնել ուղղակի հնարավոր չէ

31.08.2025 | 16:01 Փոքր երկրների համար արտաքին քաղաքականությունը գերակա նշանակություն ունի ներքին քաղաքական զարգացումների համար։ Այլ կերպ ասած` ներքին բովանդակությունը արտաքին հարաբերությունների հայելային արտացոլանքն է։ Տեսեք՝ մի քանի օր առաջ, շատ «պատահական զուգադիպությամբ», Նիկոլը՝ Հայաստանում, Ալիևը` Ադրբեջանում հայտարարում էին, թե Բայդենի ամերիկյան վարչակազմը անհուսալի էր, իսկ այ Թրամփը Նոբելյան մրցանակի արժանի պետական գործիչ է։ Այսօր Հաջիևն ու … Read more

Չինաստանում «առաջնորդահավաք» է՝ ՇՀԿ պատմության ամենամեծ գագաթնաժողովը. ինչ ակնկալիքներ ունեն ՀՀ-ն ու աշխարհը

Արդեն մի քանի օր է՝ համաշխարհային լրահոսի կենտրոնում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկօրյա գագաթնաժողովն է, որը տեղի կունենա Չինաստանի Տյանցզին քաղաքում: Այս գագաթնաժողովը ՇՀԿ-ի պատմության մեջ ամենամեծն է և մասնակցում են անսովոր մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային առաջնորդներ: Ինչու է ընտրվել հենց նման աննախադեպ կազմ և ինչ արդյունքներ կարելի է ակնկալել Չինաստանում ընթացող «առաջնորդահավաք»-ից: Սկսենք … Read more

Արզականի սարերում բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է

Ինչպես հայտնել ենք՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 10:44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում խոտածածկույթ է այրվում: ՆԳՆ փրկարար ծառայությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ արդեն բաց կրակ չկա, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ կանխելու համար կրակի տարածումը դեպի կից ամառանոցներ և տներ, կրակը մեկուսացվել է: Հիշեցնենք՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են … Read more

Արզականում խոշոր հրդեհ է, կրակը մոտ է ամառանոցներին. հարյուրավոր հրշեջներ և բնակիչներ պայքարում են կրակի դեմ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 10:44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում խոտածածկույթ է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությանների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր, ջրատարներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությաններից շուրջ 100 … Read more

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու … Read more

Շիրակի երկրագիտական թանգարա՞ն, թե Գյումրիում Լոզանի դպրոցի մասնաճյուղ. ում կտան Գյուլբենկյանի նախկին շենքը

Գուլբենկյանի նախկին վիրաբուժականը, 2012 թվականից սկսած, այսինքն՝ բժիշկների հեռանալուց հետո, մնաց դատարկ, բայց շատերի ուշադրության կենտրոնում: Անցնող 13 տարիներին մեկը շենքը վաճառել ուզեց, մյուսը՝ մասնավորեցնել, Գյումրու պատմական միջուկում գտնվող շենքը հյուրանոցի վերածելու ցանկություն ունեցող էլ եղավ: Բայց ոչ մեկի ցանկությունը, թերևս, այնքան բուռն չեղավ, որ հնարավոր դառնար այդ շենքը փրկել միայնակ ծերանալու ճակատագրից, շահագործել ու պահպանել: 2013-ին ՀՀ … Read more

Չինաստանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. տեսանյութ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած իր չորսօրյա այցի շրջանակներում սկսել է երկկողմ միջազգային հանդիպումների շարքը։ Դրանցից առաջինը զրույցն է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին ժամանած պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողմից հրավիրված հյուրերի պատվին կազմակերպված ընդունելությունից հետո: Սկզբում այս զրույցը … Read more