Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն․ Ալիևը՝ Սի Ծինփինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Այս հայտարարությունը նա արել է Չինաստանի Տյանցզին քաղաքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցությունները ընթանում են երկկողմ ձևաչափով։