Անտոնիո Կոնտե․ «Սա տիպիկ խաղ էր, որտեղ մենք պարտության վտանգի տակ էինք»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է «Կալյարիի» դեմ հանդիպումը (1-0)։ «Սա տիպիկ խաղ էր, որտեղ մենք պարտության վտանգի տակ էինք։ Ես գոհ կլինեի նույնիսկ 0-0 հաշվով։ «Կալյարին» խաղաց շատ ինտենսիվ, մենք չէինք սպասում մրցակցից նման պաշտպանողական հանդիպման։ Կարևոր է, որ մենք թույլ չտվեցինք նրանց հակագրոհել, քանի որ գնդակի տիրապետման նման գերիշխանությունը միշտ ռիսկ է։ … Read more

«Սարոյանական օրեր»․ մեկ շաբաթ՝ նվիրված մեծ գրողի կյանքին ու գործունեությանը

Այսօր՝ լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Սարոյանական օրերի» մեկնարկի մասին։ «Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։ Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ։ Հետևե՛ք … Read more

Ի՞նչ անել, երբ երեխան չի ցանկանում դպրոց գնալ. «Հարց հոգեբանին»

https://arm.sputniknews.ru/20250831/inch-anel-erb-erekhan-chi-cankanum-dprvoc-gnal-harc-hvogebanin-92952250.html Ի՞նչ անել, երբ երեխան չի ցանկանում դպրոց գնալ. «Հարց հոգեբանին» Ի՞նչ անել, երբ երեխան չի ցանկանում դպրոց գնալ. «Հարց հոգեբանին» Sputnik Արմենիա Գաղտնիք չէ, որ երեխանները հաճախ են կրկնօրինակում իրենց ծնողների վարքը։ Որքան լավ եղավ ծնողի նախատրամադրվածությունը դպրոցին, այնքան երեխան ավելի մեծ սիրով… 31.08.2025, Sputnik Արմենիա 2025-08-31T14:14+0400 2025-08-31T14:14+0400 2025-08-31T14:14+0400 հոգեբան դպրոց աշակերտ երեխա ծնող … Read more

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի կապակցությամբ. «Հարգելինե՛ր, Այս տարվա օգոստոսի 31-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձը։ Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր … Read more

«Այն շարժումը, որ կիրականացնենք, արմատական փոփոխություններ է բերելու»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցից մի հատված, որտեղ ասում է․ «Իմ փաստաբանական և քաղաքական գործունեության ընթացքում եղել են պահեր, երբ կողքից ասել են, թե ոչինչ փոխել հնարավոր չէ, պետք է համակերպվել, կամ իրավիճակը ինքնին անհույս է թվացել, սակայն մենք մշտապես շարժվել ենք միայն առաջ՝ արձանագրելով հաջողություններ։ Նույնը հիմա է․ … Read more

Գրադի տակ նկուղում անցկացնելուց հետո էինք վերադարձել Տաշիր․ Նարեկ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը գրում է․ «1991 թվականին Գորիսի գնդակոծությունների ժամանակ մայրս ինձ՝ 1 տարեկանում տանում է Գորիս, իր հայրական տուն, որ պապս ու տատս ինձ տեսնեն: Պապս Գորիսի մշակութահեն բարբառով ասում է՝ Էս խոխին հոր է՞ս պիրալ էս խառը վախտերը  ու մի երկու մռու խոսք է ասում սյունեցի … Read more

Պետեր Սիյարտո․ Հունգարիան չի թույլ տա Ուկրաինային խցկել Եվրամիություն

Հունգարիան չի համաձայնի Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների առաջին փուլի բացմանը, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն՝ Կոպենհագենում ԵՄ երկրների նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, հաղորդում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Index.hu-ին։ Ըստ նրա, Հունգարական իշխանությունները չեն թույլ տա «Ուկրաինային խցկել ԵՄ», քանի որ դա կվտանգի հունգարացի ֆերմերներին, երկրի պարենային անվտանգությունը և «դուռ կբացի ուկրաինական մաֆիայի՝ … Read more

Էրդողան. Թուրքիան համբերատար կշարունակի ձգտել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը գործնական քայլեր է ձեռնարկել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար և կշարունակի համբերատար դիվանագիտական ​​ջանքեր գործադրել խաղաղության գործընթացի շրջանակներում։ Էրդողանը այս մասին գրել է իր վարչակազմի կողմից չինական «Ժողովրդական օրաթերթ» թերթում հրապարակված հոդվածում։ «Մենք մշակել ենք գործնական լուծումներ՝ ռուս-ուկրաինական պատերազմի գլոբալ հետևանքները մեղմելու համար, ինչպիսին է Սևծովյան … Read more