Ժոաու Պալինյան տեղափոխվում է Պրեմիեր Լիգա

«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կտեղափոխվի «Թոթենհեմ», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ ակումբները համաձայնության են եկել վարձակալության պայմանագրի շուրջ՝ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը հետագայում 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ, սակայն դա պարտադիր չէ։ Ֆուտբոլիստի աշխատավարձն ամբողջությամբ կվճարի «Թոթենհեմը»։ Transfermarkt-ը 30-ամյա պորտուգալացու արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Բակում կայնաված մեքենան այրվել է

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը … Read more

ԱՄՆ սենատորը պատմել է Փաշինյան-Ալիև բանակցությունների մասին

Հանրապետական սենատոր (Մոնտանա) Սթիվ Դեյնսը The Wall Street Journal-ում հրապարակված «Խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի համար» հոդվածում խոսել է Փաշինյանի և Ալիևի միջև բանակցությունների մասին. «Նախագահ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու շեմին է։ Դա կլինի ուշագրավ նվաճում՝ ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային խաղաղությանը, … Read more

Բյուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջեյ Լո. ով է կազմակերպիչը. Լուսանկար

«Ստացվում է այնպես, որ սկանդալայն վարքով աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգին (նա վերջերս կրկին հայտնվեց Հոլիվուդյան սկանդալում) հայաստանյան համերգում կփոխարինի մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սնուփ Դոգից՝ Ջենիֆեր Լոպես. ինչպե՞ս ԿԳՄՍՆ-ին եւ ՀՀ Կառավարությանը խաբեց «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը։ Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, ըստ որի՝ Սնուփ Դոգին կփոխարինի … Read more

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վերսկսել բանակցությունները, երբ Գազայում վերանա սովը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է վերսկսել հրադադարի բանակցությունները Իսրայելի հետ, հենց որ ավարտվեն մարդասիրական ճգնաժամը և սովը Գազայի հատվածում, ասվում է արմատական կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Շարժումը վերահաստատում է իր պատրաստակամությունը անհապաղ վերսկսել բանակցությունները, հենց որ օգնությունը հասնի կարիքավորներին, և Գազայում մարդասիրական ճգնաժամն ու սովը ավարտվեն», – ընդգծվում է տեքստում։ ՀԱՄԱՍ-ը կարծում է, … Read more

«Օ՜, ծով, ծով». Սանկտ Պետերբուրգում ցուցադրվում են Հովհաննես Այվազովսկու կտավները

01 Օգոստոսի 2025, 09:20 Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում հուլիսի 26-ից բացվել է «Օ՜, ծով, ծով։ Ջրի տարերքը 18-20-րդ դարերի ռուս նկարիչների աշխատանքներում» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում հայազգի ականավոր ծովանկարիչ, կոլեկցիոներ և բարերար Հովհաննես Այվազովսկու կտավները ևս ներկայացված են: Ընդհանուր առմամբ այն ներառում է թանգարանի հավաքածուի շուրջ 120 գեղանկարչական և քանդակագործական աշխատանքներ։ Կենտրոնական ցուցանմուշները Հովհաննես Այվազովսկու հայտնի՝ … Read more

ԱՄՆ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր ներմուծման մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ից, այլ ոչ թե ամսվա առաջին օրը, ինչպես ի սկզբանե նախատեսված էր. հայտնում է CNBC հեռուստաալիքը` հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։ «Սա հետաձգում համարել չի կարելի, հարկավոր է ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայությանը բավարար ժամանակ տրամադրել այդ մաքսատուրքերի կիրառման համար», – … Read more

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 1-ի համար

Rate.am-ում օգոստոսի 1-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.  ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381.16 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 386.12 դրամը:  Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 411 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 416 դրամը:  Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.66 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.92 դրամը:

Համագործակցության հուշագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև

Կապանի լեռնահարստացման կոմբինատի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի պարտականություններ կատարող Նունե Իսակյանը 2025 թվականի հուլիսի 24-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը բազմաշերտ փոխգործակցության սկիզբ կարող է դառնալ` խորացնելով բուհ-ընկերություն կապը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց … Read more

«Փաշինյանը գիտի՞, որ քանի ինքն էշ է քշում, մեկը իրեն վարչապետ է կարգել». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը գիտի՞, որ քանի ինքն արձակուրդում էշ է քշում, մեկն ապօրինի իրեն վարչապետ է կարգել, մարզային այցելության է գնում՝ այցելելով շինհրապարակներ, զորամասեր, ենթակառուցվածքային օբյեկտներ, համայնքներ, ընդունում է զեկույցներ, տալիս է հանձնարարականներ…»: Աղբյուրը`   Էդգար Ղազարյան