Կարևոր է Ռուանդայի պետնախարարի այցը ՀՀ՝ նորարարությունների զարգացման տեսանկյունից․ ԲՏԱ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News Այսօր հանդիպում եմ ունեցել Ռուանդայի Հանրապետության պետնախարար Իվ Իրադուկունդայի հետ: Իմ խոսքում կարևորել եմ պատվիրակության այցը Հայաստան՝ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղություններում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիների խորացան տեսանկյունից։ Այդ մասին գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․ «Քննարկման ընթացքում անդրադարձ ենք կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատանքի ակտիվացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով … Read more

Վերականգնվել է պետությանը պատճառված 19 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը Ռանչպար բնակավայրի 6 հողատարածքից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, ապօրինի արդյունահանել է 4852 խորանարդ մետր մակերեսով ավազակոպճային խառնուրդի լեռնային զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 19 մլն 100 … Read more

ՉԼ․ Ինտերի մեկնարկային կազմը Սլավիայի հետ խաղում

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի Պրահայի «Սլավիային»։ «Ներաձուրիները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով․ «Ինտեր»՝ Զոմեր, Բիսեկ, Աչերբի, Բաստոնի, Դումֆրիս, Զելինսկի, Չալհանօղլու, Սուչիչ, Դիմարկո, Թուրամ, Մարտինես Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։

Թարմ գրություններով պղծված որմանկաներ և բարձիթողի վիճակ Կիրանցի վանքում

Տավուշի մարզի Կիրանց գյուղից 12 կմ հեռավորության վրա է գտնվում Կիրանց վանքը: Անտառի խորքում՝ Կիրանց-ջուր վտակի ձախ ափին ընկած մի հարթավայրում կանգուն այս վանքը թվագրվում է 13-րդ դարով: Վանքի ստեղծման ժամանակ այստեղ բնակվել են քաղկեդոնականություն ընդունած հայեր, հետևաբար, վանքի կառույցներն իրենց վրա կրում են քաղկեդոնական ճարտարապետության ազդեցություն, մասնավորապես, վանքի բոլոր կառույցները աղյուսաշեն են և այդ … Read more

Turkish Airlines-ը մտադիր է չվերթներ իրականացնել դեպի Հայաստան

Թուրքիայի ազգային ավիափոխադրողը՝ Turkish Airlines-ը, մտադիր է չվերթներ իրականացնել դեպի Հայաստան։ Այդ մասին հայտնում են Bloomberg-ը և Türkiye Today–ը։ Ընդ որում, նշվում է, որ չվերթները կիրականացվեն պահանջարկի առկայության պարագայում։  Նոր ուղղությունների շարքում թուրքական խոշորագույն ավիաընկերությունը, որն աշխարհում սպասարկում է ամենաշատ թվով ուղղությունները, Երևանից զատ կավելացնի նաև ռումինական Տիմիշոարան։ Ինչպես հայտնի է դառնում Թուրքիայի հանրային տեղեկատվության … Read more

Բարգավաճումի գաղտնիքը

30.09.2025 | 21:59 Հոկտեմբերի 1 «Դու’ք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո”վ այն կաղվի, այլ միայն դուրս կթափվի ևմարդկանց ոտքի կոխան կլինի» (Մատթեոս 5. 13)։ «Դարձեք Ինձ մոտ և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից» (Ես. թե. 22): Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք: Ձեր հայացքը ուղղեք Ինձ և պիտի փրկվեք: … Read more

Հետաքննություն չի իրականացվում հանցավոր անփութության ու ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

Մատենադարանի տարածքում վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները խորհուրդ եմ տալիս սկսել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նախնական տեսքի բերելուց հետո: Այո, տեսանելի է, որ վերանորոգման աշխատանքներ իրականցնելու կարիք կա և դա չի վիճարկվում կամ քննարկվում: Այո, Մատենադարանի տնօրինությունը պատշաճ կերպով տեղեկացնում է աշխատանքների իրականացման անհրաժեշտության ու ժամկետների մասին: Այնուամենայնիվ ԿԳՄՍ-ն պարտադիր կերպով հենց այս տարվա ընթացքում պետք է վերականգնի … Read more

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգաիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարյան փ. 2 24, 24Բ, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մոսկովյան փ. 24, 28, 36, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վրացական փ. 71, 71/1 շենքեր և հարակից … Read more

Ֆիլիպինների ափերի մոտ 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել – 5tv

Ֆիլիպինների ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բոգո քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։