Ադեմոլա Լուկմանը կարող է տեղափոխվել Անգլիա
«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Sky Sports Germany-ն։ Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա նիգերիացին հետաքրքրված է «Թոթենհեմով»։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բավարիան»։ 2024/25 մրցաշրջանում Լուկմանը 40 խաղում խփել է 20 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։