Լոս Անջելեսում հանցախմբի հայ ղեկավարին սպանելու փորձի գործով 5 մարդ է ձերբակալվել. Fox 11

Լոս Անջելեսում ձերբակալվել է ավազակախմբի հինգ ենթադրյալ անդամ՝ պատվիրված սպանության փորձ կատարելու գործով։ Մեղադրողները պնդում են, որ կասկածյալները դավադրություն են կազմակերպել՝ փորձելով սպանել կազմակերպված հանցախմբի հայ առաջնորդին՝ իշխանության համար պայքարի ֆոնին․ գրում է Fox 11 Los Angeles-ը։ Ինչպես նշվում է, բոլոր հինգ կասկածյալները կալանավորված են, և եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև 20 տարվա … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 14 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերքի առգրավման, 4-ական դեպք՝ … Read more

«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտարարել է դեպի ՀՀ կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին

Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով հնարավորություններն ու շուկայական պայմանները ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. «Թուրքական ավիաուղիները» (THY) հայտարարել է դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին:  Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TRT Haber-ին,որն էլ իր հերթին հղում է արել «Թուրքական ավիաուղիներ»-ին։ «Թուրքական ավիաուղիներ»-ը … Read more

Գնունու շուկայի կրպակները կառուցվել են առանց համապատասխան թույլտվության. քաղաքապետարան

https://arm.sputniknews.ru/20251001/gnunu-shukaji-krpaknery-karucvel-en-aranc-hamapataskhan-tujltvutjan-qaghaqapetaran-94126169.html Գնունու շուկայի կրպակները կառուցվել են առանց համապատասխան թույլտվության. քաղաքապետարան Գնունու շուկայի կրպակները կառուցվել են առանց համապատասխան թույլտվության. քաղաքապետարան Sputnik Արմենիա Ապամոնտաժման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով կբռնագանձվեն ինքնակամ կառույցն իրականացրած անձանցից: 01.10.2025, Sputnik Արմենիա 2025-10-01T11:22+0400 2025-10-01T11:22+0400 2025-10-01T11:25+0400 կրպակ ապամոնտաժում երևան երևանի քաղաքապետարան ապօրինի ապօրինի շինություն https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94126603_2:0:1278:718_1920x0_80_0_0_6aad22e6fd15b876d30965e0ee3df2f5.jpg ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի … Read more

Վենսան Կոմպանի․ «Մեր նպատակն է խաղալ եզրափակչում և հաղթել»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում «Պաֆոսի» նկատմամբ տարած 5-1 հաշվով ջախջախիչ հաղթանակը։ «Ամեն ինչ թվում էր պարզ, բայց այդպես չէր։ Այո, մենք հաղթեցինք, և արդյունքը մեծ էր։ Բայց վստահ եմ, որ մյուս թիմերի համար հեշտ չի լինի «Պաֆոսի» դեմ։ Հատկապես նրանց սեփական դաշտում։ Երկրորդ խաղակեսում մենք պետք է պայքարեինք … Read more

Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված 78 կգ դեղորայքի ներմուծման փորձը․ ՊԵԿ

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ։ Օրերս պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» սահմանային անցման կետ ժամանած քաղաքացու տրանսպորտային միջոցի տեսազննման ժամանակ, մեքենայի հետնամասում  նկատվել  է հատուկ պատրաստված և հարմարեցված ինքնաշեն … Read more

ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է աշխատանքը․ Թրամփն ու Կոնգրեսը համաձայնության չեն գալիս

ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը կեսգիշերին, այն բանից հետո, երբ Կոնգրեսը և Սպիտակ տունը չեն կարողացել համաձայնության գալ դաշնային ֆինանսավորման երկարաձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է NBC news-ը։ Նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական ​​կուսակցությունը վերահսկում է Կոնգրեսի երկու պալատները, սակայն նրան անհրաժեշտ է դեմոկրատների աջակցությունը՝ Սենատում օրինագիծն ընդունելու համար, որտեղ անհրաժեշտ է 60 ձայն։ … Read more