Aurora News | Թուրքիան և Կատարը ճնշում կգործադրեն ՀԱՄԱՍ-ի վրա. The New York Times

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարող է համաձայնել Գազայի հատվածում հակամարտության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրին՝ Քաթարի և Թուրքիայի ճնշման ներքո: Այս մասին գրել է The New York Times-ը:  «ՀԱՄԱՍ մբավորումը և նրա ղեկավարությունն այնքան են հյուծված պատերազմից և այնպիսի բացահայտ ճնշման են ենթարկվում մահմեդական երկրների, այդ թվում՝ Քաթարի և Թուրքիայի իրենց հովանավորների կողմից, որ կարող են համաձայնվել … Read more

Aurora News | Պետք է շտապի եկեղեցի և խոստովանի, որ իրեն դևեր են այցելում․ Զախարովան՝ Լեհաստանի նախագահի մասին

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պետք է շտապի եկեղեցի և խոստովանի, որ իրեն դևեր են այցելում: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն: «Կյանքում ամեն ինչ պատահում է։ Մարդիկ անցնում են հոգևոր զարգացման, աճի տարբեր փուլեր, զգում են կրոնական փորձ: Եվ դա հասկացություն է: Բոլորի մոտ տարբեր … Read more

Aurora News | Հայտնի է՝ երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորկի տևողությունը

Գիտնականները նշել են երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորկի տևողությունը: Այն տևում է մոտ 30 ժամ, դրա հզորությունը տատանվում է G1–G2 մակարդակում։ Նման տվյալներ են ներկայացրել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայում։ Մասնագետներն ընդգծել են, որ առաջիկա օրվա համար պահպանվում է անբարենպաստ կանխատեսումը։

Aurora News | Դոլարն էժանացել է ԱՄՆ-ում երկարատև շաթդաունի մտավախությունների ֆոնին

Դոլարն էժանացել է ԱՄՆ-ում երկարատեւ շաթդաունի մտավախությունների ֆոնին Չորեքշաբթի առավոտյան դոլարի փոխարժեքը նվազել է համաշխարհային այլ արժույթների նկատմամբ այն մտավախությունների պատճառով, որ ԱՄՆ-ում մասնակի շաթդաունը կարող է շարունակվել: Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է մինչև 1,1756 դոլար՝ նախորդ փակման մակարդակից՝ 1,1734 դոլար մեկ եվրոյի դիմաց:

Aurora News | Մեդվեդևն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է Ռուսաստանի ափեր ուղարկված ատոմային սուզանավերի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը: «Ինչպես ասվեց խորհրդային լեգենդար դետեկտիվ սերիալում, հանգուցալուծումն ակնհայտ է. դժվար է մութ սենյակում սև կատու գտնել, հատկապես, եթե այն այնտեղ չէ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Թրամփն իր ելույթում Մեդվեդևին «հիմար» է անվանել։

Aurora News | Նրանք անընդմեջ տրանսգենդերային օրակարգ են պարտադրում․ Թրամփ

Շաթդաունը ԱՄՆ-ին օգուտ կբերի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք, որպես երկիր, վատ չենք գնում, և վերջին բանը, որ մենք կցանկանայինք, պետության աշխատանքը կանգնեցնելն է։ Բայց, գիտեք, շատ լավ բաներ կարող են դուրս գալ շաթդաունից։ Մենք կարող ենք ազատվել շատ բաներից, որոնք մեզ երբեք պետք չեն եղել: Նրանք պահանջում են բաց սահմաններ, … Read more

Aurora News | Մեկնարկել է Գնունու շուկայի առաջին շարքի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է Գնունու շուկայի առաջին շարքի կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին գրել է CIVILNET-ը: Շուկայի աշխատակիցներին քաղաքապետարանից տեղեկացրել են, որ տարիներ շարունակ այստեղ գործող կրպակները ապօրինի են և ենթակա ապամոնտաժման: Նրանց պնդմամբ՝ վաճառակետերում առկա ապրանքների տեղափոխման համար քաղաքապետարանից շատ քիչ ժամանակ է հատկացվել. չի հաջողվել ամբողջությամբ դուրս բերել ապրանքները: Տեղում … Read more

Aurora News | Երկրաշարժի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ. Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել: Մոտ 150 մարդ տուժել է։ Էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Բոգո քաղաքի հիվանդանոցները լեփ-լեցուն են։  Կառավարությունը մոբիլիզացրել է ծառայությունները՝ փրկվածներին գտնելու և էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնելու համար:

Aurora News | Նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել հանրությանը. Վահե Հովհաննիսյան

Ազգային ժողովի ամբիոնից նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել մեր հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Դրանք ոչ այլ ինչ են, քան ստանդարտ մանիպուլյացիաներ, որոնք որակային առումով, մեղմ ասած, չեն փայլում և փաստերի հետ բախվելիս արագ քանդվում են: Հետևաբար, կարծում … Read more

Aurora News | ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի բողոքը մերժվել է

ՀՀ Վճռաբեկ դատարանն իր սեպտեմբերի 26–ի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, և դատավճիռն ստացել է օրինական ուժ։ Այս մասին տեղեկացրել է «Դատալեքս»-ը: Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Նշենք՝ Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել … Read more