Մեր ժողովրդին թվում է, թե գրողը պետք է իրեն ծառայի, բայց իրականում հակառակն է. Հենրիկ Էդոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News Հիմա գրականությունը մարդկության համար առաջին անհրաժեշտությունը չէ, նախկինում այն գոյության պահանջ էր։ Արվեստն այսօր կյանքի ու հասարակության վրա որևէ ազդեցություն չունի։24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ Հենրիկ Էդոյանը։ «Ժամանակ կար, որ գրողը կարող էր իր մեկ բանաստեղծությամբ հեղափոխություն անել, բայց այդ ժամանակներն անցել են», – նշեց բանաստեղծը։ «Մեր ժողովրդին թվում … Read more

14-ամյա Սոֆյան սեւ պատկերներ է տեսնում գիշերները․ հոգեբանները պատճառը պատերազմն են համարում

Պատարագն ավարտվել է։ Սոֆյան փոխում է եկեղեցական երգչախմբի զգեստը, հագնում առօրյա հագուստն ու իջնում առաջին հարկ։ Արդեն 7 ամիս է՝ 14-ամյա աղջիկը երգում է Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու երգչախմբում։ Ասում է՝ դա օգնում է իրեն հանգստանալ ու «ազատագրվել» պատերազմից հետո իրեն այցելող «սեւ» պատկերներից։ Բռնագաղթից երկու տարի անց Սոֆյան պատերազմը հիշում է իր բոլոր մանրուքներով … Read more

Պատասխանատվություն

30.11.2025 | 21:59 Ով Ինձ հետ չէ` Իմ դեմ է, և ով Ինձ հետ չի հավաքում` ցրում է: Մատթեոս, 12. 30 Ես ձեր կողքին եմ: Անչափ մարդկային Հիսուս, որ հասկանում է ձեր բոլոր տկարությունները, տեսնում ձեր մաքառումներն ու հաղթանակները: Հիշեք, որ Ես տկարների ընկերակիցն ու բարեկամն էի, պատրաստ` կարեկցելու և հագեցնելու նրանց անոթությունը: Ես Իմ հետևորդներին սովորեցնում … Read more

21-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում բախվել է «Nissan Xterra »-ին և հայտնվել մայթին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում 21-ամյա Դավիթ Բաբայանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենային, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով երկաթե արկղին, հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար … Read more

Միքայել արք. Աջապահյանը և Բագրատ արք. Գալստանյան կալանավայրից դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին

Միքայել արք. Աջապահյանը և Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից կոչով դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին՝ եպիսկոպոսաց ժողով հրավիրել և քննարկել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու պատրաստել Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: «Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը. ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը դավադիր, … Read more

«Իսկ ո՞վ գիտի, «սուրբ Աֆշորաց» տոնը եկող կիրակի է, թե մյուս։ Եթե չեմ սխալվում «սուրբ Բենթլիաց» տոնին ընդառաջ պիդ ըլլա»

Դերասան Հովհաննես Ազոյանը, ով Փաշինյանի ջատագովն էր, հիմա  հեգնում է Փաշինյանի կողմը անցած սրբազանին․ «Իսկ ո՞վ գիտի, «սուրբ Աֆշորաց» տոնը եկող կիրակի է, թե մյուս։ Եթե չեմ սխալվում «սուրբ Բենթլիաց» տոնին ընդառաջ պիդ ըլլա»։ Related Post navigation

Ցուցաբերել 0 հանդուրժողականություն պատարագի գրաքննությանն ու եկեղեցու զավթմանը․ Հովհ․ Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ ես, Հայկ Դորունցը և մի խումբ քաղաքացիներ հնչեցրել ենք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը պատարագի այն հատվածում, որտեղ պետք է հնչեր նրա անունը, բայց չի հնչել, զեղչվել է, քանի որ 385 եկեղեցի, մոտ 150 հազար Հայ առաքելական եկեղեցու հետևորդ … Read more

Ոչ մի բանով աչքի չընկած մեկն է. ո՞վ է «սպիտակ ագռավ» քահանան – 5tv

Այսօր Ռուսաստանի և Նոր նախիջևանի թեմը հայտարարություն էր տարածել, որ ողջ թեմը` բացառությամբ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու սպասավոր Հակոբ քահանա Սարոյանի, հայտարարություն էր տարածել` աջակցոլով Վեհափառին:  Պարզվում է, որ Տեր Հակոբը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանի եղբայրն է, փորձեցինք պարզել, թե ինչով է աչքի ընկել, ասացին` ոչնչով աչքի չընկած մեկն է:

Կամանդիրն աչքիս ուզում է, որ հետույքին ձեռք տան․ Կին զինծառայողին մեղադրանք է առաջադրվել

Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, կին զինծառայող Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ստորադասի կողմից հրամանատարի նկատմամբ վիրավորանք հասցնելու համար։ Մեղադրյալը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին այլ զինծառայողների ներկայությամբ իր ուղղակի պետ փոխգնդապետ Ռ.Ս.-ի հասցեին հնչեցրել է վիրավորանք պարունակող արտահայտություն՝ նվաստացնելով … Read more