Գործարկվեց Ոստիկանության գվարդիան. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 1-ից գործարկվում է Ոստիկանության գվարդիան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել  է հետևյալ գրառումը. «Գործարկվեց Ոստիկանության գվարդիան»: Մանրամասները՝ տեսանյութում:   Դիտումների քանակ7

Այս կիրակի Նիկոլը հատուկ է գնում Հովհաննավանք՝ առաջին հերթին «փուռը տալու» իր թիմի անդամներին

Օրերս հայտնի դարձավ, որ Հովհաննավանքում նախատեսվող քաղաքական ծեսն ունենալու է նաև երկրորդ «սերիա», և Նիկոլը այս կիրակին նույնպես մասնակցելու է այդ արարողությանը։ Ավելին՝ արդեն քանի օր է, ողջ թիմը կրկին այս թեմայի շուրջ «կպած» աշխատում է՝ գոնե այս անգամ շեֆին մի քիչ գոհացնելու նպատակով։ Նախորդ փորձը, ինչպես բոլորս տեսանք, ամբողջովին «պռավալ» էր, և առաջինը … Read more

Քանի չեք առերեսվել ձեր անցյալին, ներկան չի գալու

01.11.2025 | 13:17 Ամեն անգամ, երբ հետեւում եմ այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժից, անձերից հնչող հայտարարություններին, «խրոխտ» կեցվածքին, տարօրինակ դիրքավորմանը, փորձում եմ չզարմանալ, փորձում եմ ընդունել ի գիտություն եւ առաջ նայել, բայց, ստացվում է, որ իմ առաջ նայելը եւ այդ, որոշ անձերի եւ ուժերի առաջ նայելը իրար հետ աղերս չունեն։ Ես , օրինակ, լիովին գիտակցում եմ, … Read more

Թրամփը Հունգարիային չի հանել ռուսական նավթային ընկերությունների հետ համագործակցող երկրների դեմ սահմանված պատժամիջոցների ցանկից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Հունգարիային ազատել Վաշինգտոնի կողմից ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» նավթային ընկերությունների դեմ վերջերս սահմանված պատժամիջոցների ցանկից՝ չնայած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական խնդրանքին։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ «Օրբանը մեզանից բացառություն խնդրեց,բայց մենք հրաժարվեցինք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Վիկտոր Օրբանը ավելի վաղ հույս էր հայտնել, որ նոյեմբերի … Read more

«Նոյեմբերի 16-ին հաղթանակ ունենալու ենք»․ Սևակ Խաչատրյան 

«Հաղթանակ» դաշինքը՝ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, քարոզարշավ իրականացրեց Վաղարշապատի Դաշտ գյուղում՝ քաղաքացիներին ներկայացնելով նախընտրական ծրագիրը և կոչ անելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին։ Ընտրությունները, հիշեցնենք, տեղի են ունենալու նոյեմբերի 16-ին։ Մանրամասն՝ տեսանյութում։  

Իրանը պայմաններ են սահմանել Դուրովի համար

Իրանական իշխանությունները մի քանի պայմաններ են սահմանել Telegram-ի համար՝ Իսլամական Հանրապետությունում իր հաղորդագրությունների ծառայությունը վերսկսելու համար, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ Իրանի իշխանությունները պահանջել են, որ հաղորդագրությունների ծառայությունը սահմանափակի էթնիկական ատելություն հրահրող և ահաբեկչություն քարոզող բովանդակությունը և հեռացնի քաղաքացիների բողոքների հիման վրա նյութերը։ Իրանը նաև պայման է դրել, որ հաղորդագրությունների ծառայությունը համագործակցի Իսլամական … Read more

Բարսելոնան Յամալի հետ կապված մտավախություն ունի․ ակումբում անհանգստացած են

«Բարսելոնան» մտահոգված է, որ թիմի 18-ամյա հարձակվող Լամին Յամալի աճուկի վնասվածքը, որը նա ստացել է ընթացիկ մրցաշրջանում, կարող է քրոնիկ դառնալ, հաղորդում է The Sun-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին նմանատիպ վնասվածք է ստացել ավելի երիտասարդ տարիքում, սակայն նրան հաջողվել է վերականգնվել դրանից։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անհարմարության շարունակվելու դեպքում … Read more

Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահից

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից քաղաքական գովազդի համար և Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդին խնդրել է չցուցադրել այն։ Քարնին հայտնել է, որ հանդիպել է Թրամփի հետ Հարավային Կորեայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի ընթացքում և ընթրիքի ժամանակ հայցել ԱՄՆ նախագահի ներողամտությունը։ Նա նաև ընդգծել է, որ նախապես դեմ է … Read more

Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա – Վրացական փողոց խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Opel » մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։ Քննիչի … Read more