«Սիրելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան». ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել. «ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ. Վերջին տարիներին մեր երկրում ինտենսիվորեն աճել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, իսկ տարվա կտրվածքով  սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը),  որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։ 2022թ. Ամանորին բեռը կազմել է  1.243 ՄՎտ, 2023թ. Ամանորին կազմել է 1.264 ՄՎտ, … Read more

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները

30 Դեկտեմբեր, 2025 21:00 Սպորտ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները։ ESPN-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինների» գլխավոր մարզիչը ցանկանում էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի նորեկ ունենալ թիմում, սակայն ակումբը ներկայումս բացառում է նման հնարավորությունը։ Մադրիդյան գրանդի ղեկավարությունը, թեպետ գիտակցում է որոշ դիրքեր ուժեղացնելու … Read more

Ո՞ւմ դեմ է խաղալու Ռոնալդուն․ թիմ, որը հաղթել է իր պատմության բոլոր խաղերում

Ասիայի Չեմպիոնների լիգա 2-ի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքում Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» կմրցի Թուրքմենստանը ներկայացնող «Արկադաղ» ակումբի հետ։ Սա նշանակում է, որ պորտուգալացի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հյուրընկալվելու է Թուրքմենստանում։ «Արկադաղ» ակումբը հիմնադրվել է Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից (ներկայիս նախագահը նրա որդին է)։ Թիմը համալրված է տեղի առաջնության լավագույն ֆուտբոլիստներով և երեք տարվա ընթացքում … Read more

Ադրբեջանում բենզինի, կոմունալ ծառայությունների և այլ գները բարձրացել են

Ադրբեջանում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են, իսկ դեղերի մի խմբի գները ճշգրտվել են։ Սակագնային (գնային) խորհուրդը համապատասխան որոշումներ է կայացրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ընդունված որոշման համաձայն՝ AI-92 բենզինի գինը բարձրացվել է 5 գյապիկով՝ 1 մանաթ 10 գյապիկից մինչև 1 մանաթ 15 գյապիկ՝ մեկ լիտրի համար։ Դիզելային վառելիքի գինը բարձրացվել է 1 մանաթից … Read more

«Ի՞նչ «նստվածք» կարող է թողնել այս որոշումը հանրային տարբեր շրջանակների մտորումներում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Սամվել Կարապետյանի փաստաբանը հայտնել է, որ դատարանը մասնակի բավարարել է միջնորդությունն ու փոխել Կարապետյանի խափանման միջոցը՝ տնային կալանք և գրավ: Սամվել Կարապետյանը Նոր տարին կդիմավորի տանը, հարազատների հետ: Անխոս ողջունելի է, երբ ցանկացած մարդ, առավել ևս հանիրավի հետապնդվող, Նոր տարին ի վերջո դիմավորում է ոչ թե կալանատանը, այլ՝ տանը, … Read more

Կոտրել են «Mercedes»-ի ապակին և գnղացել պայուսակ, որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, գումար

Դեկտեմբերի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 23-ամյա Համլետ Գ․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ ապակին կոտրելու միջոցով գողացել են իրեն պատկանող կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում գտնվող մոխրագույն պայուսակը, հայտնում է Shamshyan.com-ը։ Մեկնել է … Read more

Սամվել Կարապետյանի կալանքը փոխվեց տնային կալանքով ու գրավով 

Այսօր՝ 2025թ. դեկտեմբերի 30-ին, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է: Կիրառվել է տնային կալանք և գրավ: Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը: «Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով՝ այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի՝ … Read more

Բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը․ ՆԳՆ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի օպերատիվ խումբը։   Փրկարարների և … Read more

«Գետնախորշի երեխաները». ինչպես են Հայաստանում ապրում աղքատության եզրին գտնվող ընտանիքները

https://arm.sputniknews.ru/20251230/getnakhvorshi-erekhanery-inchpes-en-hajastanum-aprum-aghqatutjan-ezrin-gtnvvogh-yntaniqnery-97386158.html «Գետնախորշի երեխաները». ինչպես են Հայաստանում ապրում աղքատության եզրին գտնվող ընտանիքները «Գետնախորշի երեխաները». ինչպես են Հայաստանում ապրում աղքատության եզրին գտնվող ընտանիքները Sputnik Արմենիա Հայաստանում մինչև 13 տարեկան ավելի քան 56 հազար երեխա ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։ Վիճակագրության այս չոր թվերի հետևում իրական ճակատագրեր են… 30.12.2025, Sputnik Արմենիա 2025-12-30T21:06+0400 2025-12-30T21:06+0400 2025-12-30T21:06+0400 աղքատություն երեխա նպաստ հայաստան … Read more