Արթիկի թեմը հայտարարություն է տարածել․
«Հոկտեմբերի 4-ին՝ շաբաթ օրը, Լբատավանքի Ուխտի օրն է։ Ձևավորված ավանդության համաձայն՝ այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք կբերվի Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը։ Հանդիսապետությամբ Արթիկի Թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ավագյանի և ուղեկցությամբ թեմի ողջ հոգևոր դասի՝ կիրականացվի Ուխտերթ նախկին «10-րդ խանութի» խաչմերուկից մինչև Լմբատավանք, ապա ձեռամբ Սրբազան Հոր կմատուցվի սուրբ և անմահ Պատարագ։
Սիրով բոլորիդ հրավիրում ենք մասնակցել Ուխտերթին, ապա՝ Պատարագին։ Մեկնարկը՝ 9:30-ին»։
–00—ՍՊ