Ճամբարակի շենքի փլատակներում հայտնաբերվել է 5-րդ դին

Ճամբարակում շենքի փլատակների տակից հայտնաբերվել է որոնվող 1971թ. ծնված Արթուր Սարգսյանի դին: Զոհերի ընդհանուր թիվը դարձել է 5: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում հայտնեցին ՆԳՆ-ից՝ նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ չկան անհետ կորած անձինք: Սահմանվել է հերթապահություն: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Կատարվածի հետևանքով կա 4 զոհ: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է … Read more

Երբ «սառեցվածը» թրև էր գալիս փողոցներում, անկարգություններ հրահրում, Սահմանադրություն չէ՞ր խախտվում. տեսանյութ

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այսօր արդեն պարզ է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել կրկնակի ողբերգություն. ոչ միայն գլխատվել է և զավթվել պետությունը, այլ նաև Եկեղեցին: Ըստ նրա՝ եթե պետության զավթումը մասամբ հաղթահարված է, ապա Եկեղեցում ոչինչ չի փոխվել: Վերջինս նկատում է՝ Եկեղեցու վերնախավը օրհնել է բոլոր կեղծված ընտրությունները, այդ … Read more

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհվածների և որոնվող տղամարդու ինքնությունները հայտնի են. անուններ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Ղուկասյանը, փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից … Read more

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել. ԱԱԾ

2025թ. հունիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնել են ԱԱԾ-ից: «Նիստը սկսվեց Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի բացման խոսքով: Ա. Աբազյանը ներկայացրեց նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները՝ … Read more

Ճամբարակի շենքի պայթյունի հետևանքով տարհանվածները դրսում չեն մնա, կապահովվեն կացարաններով. Խուդաթյան

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուները Ճամբարակում գնահատում են իրավիճակը, որից հետո Կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ճամբարակում գտնվող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Հիմա Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գործընկերները գնահատում են իրավիճակը, որից հետո Կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները։ Ցավոք, այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել։ Կառավարությունը պատշաճ արձագանքում է»,- ասել է … Read more

Ալեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 135 դիտում

Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Ողջունելով Ալեն Բերսեի այցը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն … Read more

Երկու տղամարդ անհետ կորած է. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին

«Երկու տղամարդ անհետ կորած է: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը տարհանված է, շենքում որևէ մարդ չկա: Այս մասին Ճամբարակում պայթյունի վայրում գտնվող «Լուրերի» թղթակցին ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Ունենք երեք մահացած, երեքն էլ կանայք են, տարիքները՝ մի կինը՝ 1935 թվականին ծնված, մյուսը՝ 1937 թվականին, երրորդը՝ 1949 թվականին … Read more

Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: ՀՀ կառավարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման … Read more

Ճամբարակի պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 11-ը՝ հոսպիտալացվել. ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: «Պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհեր և վիրավորներ: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է: Հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի … Read more