Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում. Սպիտակ տուն

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը օգոստոսի 15-ին տեղի կունենա Անքորիջում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ «Ուրբաթ առավոտյան նախագահ Թրամփը կմեկնի ամբողջ նահանգով մեկ՝ Անքորիջ, (Ալյասկա նահանգ), Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման համար», – ասել է նա։ Սպիտակ տնից նաև հավելել են, … Read more

Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ հայցը բավարարվել է. ինչ է վերջինս պարտավորվում անել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Էդգար Ղազարյանի դեմ իր հայցը բավարարվել է:  Նա ներկայացրել է վճռի բովանդակությունը: 1. Պարտավորեցնել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 06․09․2023թ․ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձևով. տեղադրել հայտարարություն … Read more

Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է. նա հասավ իր ասածին, որ պատերազմ չի լինելու. Ավետիս

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը Վաշինգտոնում կնքված հռչակագիրը մեծագույն հաղթանակ է համարում Հայաստանի և հայ ժողովրդի համար, քանի որ ըստ նրա՝ ամեն առավոտ փառք է տվել Աստծուն, որ այդ օրն էլ չի սկսել պատերազմը: Վերջինս ընդգծում է՝ Միացյալ Նահանգները մեծ դերակատարում ունի այս ամենում, իսկ Ռուսաստանին ձեռնտու էր պատերազմը: Միաժամանակ նա շեշտում է, որ վարչապետ Նիկոլ … Read more

ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանից մասնակցել է ՀՀ ոստիկանության պետը

Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանից մեկնել է ոստիկանության պետ Արամ Ղազարյանը: Նշենք՝ Ադրբեջանը բոյկոտել է նիստը։ նիստի ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ համատեղ պայքարի, ինչպես նաև իրավապահ մարմինների փոխգործակցության հարցերը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 138 դիտում

Նոր ուստարվան ընդառաջ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ուղիղ եթերում կպատասխանեն ուսուցիչների հարցերին

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջում կհեռարձակվի ուղիղ եթեր: Այդ եթերի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը կպատասխանեն ձեզ … Read more

Հայաստան կժամանի Իրանի նախագահը. այցի օրը հայտնի է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը օգոստոսի 18-21-ը կայցելի Հայաստան։ Ինչպես հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, Իրանի նախագահի այցի շրջանակում օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով։ Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 127 դիտում

Ազդարարվել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը. ներկա են եղել ԶՈՒ ԳՇ պետը և ԱՄՆ դեսպանը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին … Read more

Վարդենիսում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ. մարզպետը ծանոթացել է դրանց

Վարդենիսում մեկնարկել են Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Գեղարքունիքի մարզպես Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է վերոնշյալ փողոցների շինհրապարակներ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ «Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 114 միլիոն 500 հազար դրամ, որից 50%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ մյուս 50%-ը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է՝ ▪️ … Read more

Պարոն Էրդողան, բացեք սահմանը. միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը X-ում անդրադարձել է Վաշինգոտնում ստորագրված հռչակագրին: «Պատմական և հույսով լի հուզիչ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ձեռք սեղմեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կնքելով խաղաղության մի համաձայնագիր, որը խոստանում է ավարտ տալ տասնամյակներ շարունակվող արյունահեղությանը։ … Read more

Հուսամ՝ մի օր կպատմվի՝ ով ինչպես հայտնվեց գերության մեջ, և ովքեր էին աղոթում՝ գերիները չգան. Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով. «Հրապարակվել է խաղաղության պայմանագրի տեքստը։ Հայտարարվել են տարածաշրջանային ապաշրջափակման պայմանները։ Եվ այս ամենը փաստացի այնքան անխոցելի է, որ ընդդիմադիր «լրատվական» կոչվածները ստիպված են մոնտաժված, կեղծ պնդումներով տեսանյութեր սարքել, որ կախվելու առիթ ստանան։ Սա առավել քան խոսուն փաստ է, փաստացի ընդդիմությունը … Read more