Դատախազությունը Քոչարյանից և մյուսներից պահանջում է բռնագանձել 670 մլն դրամ՝ հատուցված Մարտի 1-ի զոհերի համար

ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ նախկին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Դատախաազությունից: Գլխավոր դատախազությունը պատասխանողներից հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով,  պահանջում … Read more

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր կգտնվի արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնում է նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 341 դիտում

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան զոհ և 3 վիրավոր

Օգոստոսի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Օպել» մակնիշի և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել հիվանդանոց։ … Read more

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփի գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social իր էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին՝ կցելով լուսանկար վաշինգտոնյան հանդիպումից: «Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ … Read more

Թրամփի ուղին ՀՀ-ի համար տնտեսական և ներդրումային հեռանկար է բացում, խաղաղության խաչմերուկի մի մաս է. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել էր Վաշինգտոն ու մասնակցել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, վստահ է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցածը պատմական իրադարձություն է: Այս մասին նա կարծիք է հայտնել Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ բացահայտելով վաշինգտոնյան հանդիպումների ու համաձայնության մանրամասներն ու ու հավելելով, որ համաձայնությունները Հայաստանի և տարածաշրջանի … Read more

Հայաստան հոսելու են միջազգային ներդրումներ, փոխվելու է կյանքը, փոխվելու են անգամ մեր խնդիրները. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարծում է՝ վերջին պայմանավորվածությունները նպաստելու են վիթխարի միջազգային ներդրումների հոսքին: Այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ խոսելով վաշինգտոնյան հանդիպումների ու համաձայնության մանրամասների մասին: «Թրամփի ուղու շուրջ աշխատանքներն անցնելու են Հայաստանի տարածքում՝ ԱՄՆ-ի հետ միասին: Դա մի կոմունիկացիոն պրոեկտ է լինելու, որը դառնալու է տարածաշրջանային հաղորդակցության մասշտաբային … Read more

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարցը լուծվել է ոչ թե Ռուսաստանի, այլ Միացյալ Նահանգների կողմից. Թրամփ

Ադրբեջանն ու Հայաստանը 37 տարի պայքարում էին, Ռուսաստանը բազմիցս փորձել է լուծել այս խնդիրը, բայց դա ստացվեց Միացյալ Նահանգների մոտ: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է իր ելույթում։ «Պատերազմը, որը ես կարգավորեցի Ադրբեջանի և Հայաստանի միջև, գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը՝ կապված երթուղիների, առևտրի հետ: Մենք հասել ենք խնդրի լուծմանը», -ասել է … Read more

Ռուսաստանը կորցնում է, դրա համար են վայնասուն բարձրացրել. մտածում էին, թե հայ ժողովրդին կհարիֆացնեն. տեսանյութ

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին, նկատում է՝ փաստաթուղթը ահռելի քայլ առաջ էր խաղաղության հաստատման ուղղությամբ: Ըստ Քոչինյանի՝ Վաշինգտոնում միջանցքային տրամաբանությունը՝ «Զանգեզուրի միջանցքը»՝ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, ամբողջությամբ չեղարկվեց, դրա փոխարեն առաջ բերվեց կոմունիկացիաները ապաշրջափակելու խոսույթը:   Օգոստոսի 8-ի … Read more

Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է քննարկված թեմաների շրջանակը

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների ղեկավարների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, … Read more

Համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունքն է և արտահայտում է 2 երկրի շահերը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում վերահրապարակել է Արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված նախաստորագրված համաձայնագրի տեքստը: «Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում։ Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված … Read more