Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքում. ժամկետը երկարացվել է

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացրել է ևս երեք ամսով: Նրան թույլատրվել է հանդիպել ՀՀԿ ԳՄ անդամների հետ։ Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման … Read more

Չնայած անվտանգության սպառնալիքներին, Հայաստանն աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Ելույթում ասվում է. «Հայաստանն ու Հնդկաստանը փոփոխվող աշխարհում. կապերի ամրապնդում, ապագայի ապահովում»  «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան Պիսե, Հարգելի՛ հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև. մի հարթակ, որը հայտնի է իր սուր վերլուծություններով և … Read more

Անհրաժեշտ է անհապաղ գործողություն. թույլ չտալ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ բռնաճնշումներ. հայտարարություն

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները: Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է անհապաղ և … Read more

Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին. ինչ է քննարկվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, գործընկերոջը ներկայացնելով Երևանում նախաձեռնված ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կյանքի կոչվող նախագծերի նպատակը հարմարավետ միջավայրի ապահովումն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումն է: Լյուդվիգ Գյուլնազարյանն իր հերթին նշել է, որ Փարաքարում ևս վերջին տարիներին նախաձեռնվել են կարևոր մի շարք … Read more

Գյումրիից հետո գնացինք Փարաքար. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Գյումրիից հետո Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները գնացել են Փարաքար՝ ողջունելու փարաքարցիներին։ Այցից վարչապետը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի էջում։  «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 791 դիտում

Շնորհակալություն այս կարևոր աջակցության համար. վարչապետը՝ Գյումրու ընտրությունների դրամահավաքի մասնակիցներին

«Գյումրիում և Փարաքարում ընտրություններից առաջ դրամահավաքը մեկնարկել է առցանց եղանակով և ընթանում է արդեն մեկ շաբաթ: Կարող ենք հստակ ասել, որ օրենքով սահմանված ծախսերը կկարողանանք այդ նվիրատվությունների միջոցով ծածկել»: Այս մասին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած գալա միջոցառման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրամահավաքը շարունակվում է, և այն կծառայի նաև կուսակցության … Read more

Փարաքարում ՀՀ վարչապետի և քաղաքացիների ջերմ հանդիպումները՝ լուսանկարներով

Ինչպես հայտնել ենք, Գյումրի այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ուղևորվել են Փարաքար: Փարաքարում քաղաքացիների ու վարչապետի ջերմ շփումները ներկայացնում ենք լուսանկարներով: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 421 դիտում

Որոշ ուժեր ձեր կողմից պատվիրակված մանդատը ծառայեցրել են անձնական շահերին, մերը համայնքինն է․ Գյուլնազարյան

Գյումրիում տեղի ունեցած գալա միջոցառման ժամանակ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը հայտարարել է՝ երեք տարիների ընթացքում հաջողվել է Կառավարության հետ սերտ հարաբերություների արդյունքում լուծել խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ անլուծելի էին թվում: Թվարկելով համայնքում կատարված և կատարվող աշխատանքները՝ Գյուլնազարյանը ասել է․ «Մինչ որոշ ուժեր ձեր կողմից իրենց պատվիրակված մանդատը ծառայեցրել են իրենց անձնական, ընտանեկան … Read more

30 տարվա թալանից փող ստացածները որոշել են թալանածը ման գալ կոշիկներիս մեջ. Սիմոնյանը հայտնել է դրանց արժեքը

Երեկվանից համացանցում և ընդդիմադիր կայքերում ակտիվորեն քննարկվում է Գյումրիում ՀՀ վարչապետի և ՔՊ կուսակիցների հետ գալա միջոցառմանը մասնակցած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կոշիկների արժեքը: Տարբեր հրապարակումներում նշվում է, թե Սիմոնյանը կրում է 1100 դոլար արժողությամբ Zegna կոշիկներ, զուգահեռ քննարկվում է նաև մեկ այլ՝ սպորտային կոշիկների արժեքը, նշվում է, թե այն 1600 եվրո արժե: Քննադատություններին արձագանքել է … Read more

Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգված է. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է #ինչպեսխոստացելէի շարքի հերթական նորությունը: «Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգված է»,- հայտնել է նա՝ հրապարակելով տեսանյութ: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 219 դիտում