Որոշվել են Գյումրու և Փարաքարի ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների թիվը ամենափոքրն է։ Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել … Read more

Ուկրաինայի համար դժվար կլինի վերադառնալ 2014-ին ունեցած սահմաններին, ստիպված է զիջումների գնալ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան դժվար թե կարողանա վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները։ Նա նշել է, որ ուկրաինական կողմը ստիպված է լինելու գնալ տարածքային զիջումների՝ Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակներում։ Ինչպես գրում է The New York Times-ը, ԱՄՆ պետքարտուղարն այս հայտարարությունն արել է Սաուդյան Արաբիա մեկնող ինքնաթիռում։ «Կարծում … Read more

Կասեցվել է Տաշիրի դպրոցներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի N3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ու պահանջների խախտումներ: Խոհանոցի հատակը, սպասքի լվացման տեղամասի պատերը, առաստաղը եղել են անհարթ մակերեսով՝ ոչ նորոգ վիճակում, չի բացառվել առաստաղից մասնիկների թափման հնարավորությունը, եղել են … Read more

«Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են շուրջ 10 մլն դրամ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր: ՔԿ հաղորդագրության համաձայն՝ դրանց միջոցով ներկայանալով այդ … Read more

Արարատի գյուղերից մեկում տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմին

Մարտի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:  Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին:  … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 3 թեկնածու հաղթահարել է շեմն ու ներկայացվել Կառավարության քննարկմանը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներից երեքը հաղթահարել են շեմը ու ներկայացվել Կառավարության քննարկմանը: Այս մասին հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ նրանք են՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը, Գևորգ Քոչարյանը։ «Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության գնահատման մասով ներկայացրել եմ հատուկ կարծիք, քանի որ նա` 1. Հանդիսանալով Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների … Read more

Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի ուղղությամբ, կա զոհ. որսվել է ավելի քան 300 ԱԹՍ. տեսանյութ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մոտ խոցել են մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք։ «Արտակարգ ծառայություններն աշխատում են ընկած բեկորների վայրում»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում: Ռուսական ալիքները հայտնում են, որ անօդաչուներից մեկը հարվածել է Մոսկվայի մարզի Վիդնոյե քաղաքի բնակելի շենքին, իսկ մյուսը՝ Ռամենսկոեում գտնվող բազմահարկ շենքին։ … Read more

Ում ապօրինի գույքի հարցը բարձրացվում է, հիվանդանում է, երկիրը լքում, Բալասանյանի մտահոգությունը սա է. Ղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ աբսուրդ է, երբ բարոյականությունից խոսում է մարդ, որը բոլոր իշխանությունների ժամանակ կուսակցություն է փոխել, դավաճանել է իրեն քվե տված գյումրեցուն, թողել ու հեռացել է՝ քաղաքը մատնելով բախտի քմահաճույքին: «Եթե ճիշտ եմ հիշում, ըստ որոշ լուրերի էլ՝ ժամանակին նաև եկեղեցիներում որոշ կուսակցությունների անդամ լինելու երդում էր տվել … Read more

Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրվարույթով քննության առարկա է. դատախազություն

Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»: Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը՝ ստորև. «Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել … Read more

Աշխատանքային հանդիպում փոխվարչապետի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 250 դիտում