ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ). Սպասք լվացող առաջին ավտոմատ մեքենան, առաջին տրոլեյբուսը, լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ Թռչունների համաշխարհային օր, Երգիծանքի և հումորի համաշխարհային օր, ՀաբՆիսան՝ ասորական Նոր տարի, Իրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության օր, Կիպրոս՝ Կիպրոսի ազգային օր, Մալթա՝ Անգլիական ռազմաբազայի փակման կամ Ազատության օր, Սան Մարինո՝ Ազգային օր, ՀԱՀ՝ Ընտանիքի օր, Ճապոնիա՝ Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն)։ ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ 1657 –ծնվել է հնագույն գրիչ … Read more

«Վատ հետևանքներ կլինեն»․ Վաշինգտոնը սպառնացել է Իրանին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին ԱՄՆ վարչակազմը գործողությունների «այլ տարբերակներ» կկիրառի, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Ինչպես գիտենք, նախագահ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ քննարկել այդ գործարքը։ Նախագահը հստակ հասկացրել է, որ իրանական կողմի՝ … Read more

Մի խումբ փողով գործիՔներ և գործիՉներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով․ Մամիջանյան

Վաղը սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջող գրառումներին: Այս անիմաստ աղմուկից մի օգուտ եղավ՝ մի խումբ փողով գործիՔներ և գործիՉներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով: Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Թրամփն առայժմ լրջորեն չի մտածում երրորդ ժամկետի մասին․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ժպիտով» խոսել է երրորդ ժամկետի հնարավորության վերաբերյալ և դեռ չի մտածում այդ մասին, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Դուք անընդհատ հարցնում եք երրորդ ժամկետի մասին, և երբ նա ազնիվ և բաց պատասխանում է ժպտալով, բոլորը խելագարվում են նրա պատասխաններից: Նախագահն այդ մասին խոսեց օրերս … Read more

Չինական BYD-ը նոր ամենագնաց է ներկայացրել. հայտնի է մոտավոր գինը

BYD ընկերության Leopard 3 նմուշի ամենագնացը լիովին բացահայտվել է նախքան պրեմիերան: Չինական Autohome պորտալը ծանոթացել է FCB (FangChengBao) ամենահավաք ու մատչելի մոդելի ապրանքային տարբերակին։ Խոսքը Leopard 3. էլեկտրական ավտոմեքենայի մասին է, որը հագեցած է երկշարժիչով ուժասարքավորումով, փոքր քիվերով, պատկառելի ճանապարհային լուսաշերտերով և տպավորիչ արտաքինով, հայտնում է Motor.ru-ն։ Վաճառքը կմեկնարկի վաղը: Առայժմ կարելի է գնահատել ներքին, … Read more

Մարին Լը Պենը հայտարարել է, որ իրեն փորձում են խանգարել առաջադրվելու Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը և նրա կուսակցության ղեկավարության ութ այլ անդամներ երկուշաբթի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ԵՄ-ի միջոցները չարաշահելու մեջ՝ մտացածին օգնականներ վարձելով, որոնք ենթադրաբար Եվրախորհրդարանի պատգամավորներ են եղել: Լը Պենը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական, և նրանից պահանջել են ևս երկու տարի կրել էլեկտրոնային ապարանջան, ինչպես նաև հինգ … Read more

Հրապարակվել են լուսանկարներ Եգիպտոսի նոր մայրաքաղաքից

Անապատում ավարտվել է մեգանախագծի՝ Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքի կառուցման առաջին փուլը, հայտնում է Naked Science-ը։ Ըստ ծրագրի՝ մեգապոլիսում բնակվելու է մոտավորապես 6,5 միլիոն մարդ։ Սա այսօր աշխարհի խոշոարգույն շինարարական նախագծերից մեկն է։ Յոհան Բլասբերգի՝ 2025 թվականի սկզբին արած լուսանկարները պատկերում են նոր մայրաքաղաքի ճարտարապետությունն ու հանրային տարածքները: Այն տեղակայված է Կահիրեից 45 կիլոմետր դեպի արևելք։

Իսրայելը Թրամփի խոստացած «դժոխքի սարքելուց» առաջ ՀԱՄԱՍ-ին է ներկայացրել վերջին առաջարկը

Հրապարակվել են Իսրայելի առաջարկի մանրամասները, որոնք միջնորդների միջոցով փոխանցվել են Համասին։ Դրա մասին հայտնել է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Միջնորդներին փոխանցել են, որ «դա ՀԱՄԱՍ-ի համար վերջին հնարավորությունն է, եթե առաջարկը մերժվի, Իսրայելը դժոխք կսարքի, ինչպես խոստացել էր Թրամփը»։ Այսպիսով, Իսրայելն առաջարկում է. ազատ արձակել 10 պատանդների՝ բանտարկված ահաբեկիչների դիմաց՝ ըստ կողմերի միջև համաձայնեցվելիք բանաձևի։ Իդան … Read more

Շվեդիան հայտարարել է պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթի մասին

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 16 միլիարդ շվեդական կրոնի (մոտ 1,59 միլիարդ ԱՄՆ դոլար) ռազմական օգնության փաթեթ, հայտնում է Aftonbladet-ը։ Դա պատերազմի սկսվելուց ի վեր սկանդինավյան երկրի օգնության ամենամեծ փաթեթն է, հաղորդում է BBC-ն։ Օգնության մեծ մասը՝ 9 միլիարդ կրոնն, ուղղվելու է զենքի և սարքավորումների ձեռքբերմանը, որոնք Շվեդիան կփոխանցի Ուկրաինային։ «Ակնկալում ենք, որ մոտ 70%-ը կմատակարարվի 2025 … Read more

Իսրայելի գլխավոր անվտանգության ծառայության ղեկավար է նշանակվել «Իրանի դեմ բարդ գործողություններ անցկացրած» անձը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է Շին Բեթի (Անվտանգության գլխավոր ծառայություն) նոր ղեկավար նշանակել ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Էլի Շարվիթին։ Դրա մասին հայտնել է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Նշվում է, որ Շարվիթը 36 տարի ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում, դրանց թվում՝ 5 տարի՝ որպես ռազմածովային ուժերի հրամանատար։ Այդ պաշտոնում նա գլխավորել է Իսրայելի տնտեսական ջրերը պաշտպանելու … Read more