Երևանում 42-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 30-ամյա հետիոտնի. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 30-ին, վրաերթի է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Խ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Ալեք Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց ընթանալիս՝ Վարդանանց 15/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Խ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ … Read more

Հուսով ենք, որ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք․ Վիտալի Բալասանյանի նամակը Վլադիմիր Պուտինին

 Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը Hayastan.news-ը ներկայացնում է թարգմանությամբ․ «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ: Այս տարի լրանում է Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակը նացիստական ​​Գերմանիայի նկատմամբ։ Մեր պապիկներն ու նախապապերը հաղթեցին մի հզոր թշնամու, որը ստրկություն և մահ բերեց աշխարհի ժողովուրդներին։ Այս հետպատերազմյան տարիներին, տարբեր … Read more

Հայաստանում մայիսին սպասվում են հորդառատ տեղումներ և ջերմաստիճանային տատանումներ

2025թ. մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.6°C։ Այս մասին … Read more

Տղամարդը փորձել է հացատան մատուցողուհու հետ հարաբերություններ հաստատել, մերժում ստանալով՝ ծեծել է նրան և տնօրենին

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղում գործող «Արին Բերդ» հացատանը վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղեկությունը … Read more

ԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության անխուսափելի կորուստները՝ ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու դեպքում. Աղասանդյան

Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի վերաբերյալ Հայաստանում ընդունված օրենքը դեռևս չի ենթադրում գործողություններ, որոնք կասկածի տակ կդնեն երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Ակնհայտ է, որ նման մերձեցման որոշակի փուլում Բրյուսելի պահանջները՝ «եվրոպական ուղու» անխուսափելի մասը, կհակասեն Միության շրջանակներում Երևանի պարտավորություններին։ Խոսքը գնում է … Read more

Իրանում երկրաշարժ է գրանցվել | Hayastan.news

Իրանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է Խորասան Ռազավիում 12 կիլոմետր խորության վրա։ Այս մասին հաղորդում է IRNA-ն։ Երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 19-ի։     Hayastan.news-ը` Telegram-ում

Անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, իսկ ոստիկանները կիրառել են ֆիզիկական ուժ․ ՆԳՆ խոսնակը՝ ոստիկանությունում հերթական խոշտանգման մասին

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով հերթական ահազանգին։   «Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել … Read more

Դուք կործանվում եք Ձեր կեղծության չափով․ թաղապետին աջակցելու 50 երանգները և նրա թքած ունենալու կոշտ արվեստը

Մարդու վայր ընկնելու հիմնական պատճառը իրականության զգացումը կորցնելն է։ Երբ մարդիկ մոռանում են, որ ամեն բան հարաբերական է ու փոփոխական, երբ բացարձակեցնում են իրենց, հավատում միայն իրենց, իրենց մեջ տեսնում միայն լավը, երբ կորցնում են իրենց հնարավոր վրիպումը գտնելու, սխալը խոստովանելու ունակությունը, կործանվում են։ Այդպես են հեղինակազրկվում, պարտվում, ապա կործանման ճամփան բռնում նաև իշխանությունները, քանի … Read more

Ծեծի ենթարկված Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք է ներկայացվել

Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է ակտիվիստի էջը, իսկ նրա պաշտպան Վահե Եփրիկյանը գրել է․    «Իրավական ֆարսը շարունակվում է։ Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվեց  հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 3 ֊րդ կետերով։ Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս … Read more