Նախագահ Աուն Ընդունեց ՖԻՆԻՒԼ-ի Նոր Հրամանատարը

Հանրապետութեան նախագահ Ժոզեֆ Աուն երէկ ընդունեց Հարաւային Լիբանանի մէջ գործող ՖԻՆԻՒԼ-ի նոր հրամանատար Տիոտաթօ Ապանիարան, որուն յայտնեց. «Լիբանանի եւ շրջանին մէջ ներկայ պայմանները այսօր աւելի քան երբեւէ պարտադիր կը դարձնեն միջազգային ուժերու հարաւային Լիբանանի մէջ մնալը, որպէսզի լիբանանեան բանակի հետ աշխատանք տանին պահպանելու շրջանին մէջ անվտանգութիւնը, որ շրջանին մէջ կայունութեան անբաժանելի մասն է»: «Իսրայէլեան թշնամական … Read more

Խորհրդարանը Շարք Մը Օրինագիծեր Վաւերացուց

Խորհրդարանը երէկ գումարեց լիագումար նիստ մը, որուն ընթացքին որդեգրեց Լիբանանի եւ Միջազգային դրամատան միջեւ վերանորոգ ուժանիւթի ծրագիրի գործադրութեան եւ Լիբանանի մէջ ուժանիւթի համակարգի ամրապնդման փոխատուութեան համաձայնութիւն կնքելու մասին նախագիծը, 2025 թուականի պետական ամավարկի յաւելեալ վարկ տրամադրելու նախագիծը, 2025 թուականի ամավարկի օրէնքի կարգ մը կէտերու բարեփոխման եւ ուրիշներու ջնջման նախագիծը, ինչպէս նաեւ Լիբանանի դէմ իսրայէլեան պատերազմէն … Read more

Պայրագտարեան Հանդիպում Ունեցաւ Յորդանանի Դեսպանին Հետ

Երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան Լիբանանի մէջ Յորդանանի դեսպան Ուալիտ Հատիտի հետ ունեցաւ հանդիպում մը, որուն ընթացքին խոր քննարկում տեղի ունեցաւ արաբական եւ լիբանանեան ընդհանուր հարցերու, ինչպէս նաեւ ներկայ դժուար ժամանակին համակարգումի եւ հաղորդակցութեան կարեւորութեան: Նախարար Պայրագտարեան եւ Յորդանանի դեսպանը համաձայնեցան երկու երկիրներուն միջեւ երիտասարդութեան եւ մարմնակրթութեան ոլորտներուն մէջ գործակցութեան նոր կիրառական ծրագիրներ … Read more

Պարրաք. «Պատերազմէն Ետք Իսրայէլի Հետ Խաղաղութեան Համաձայնութիւնները Սուրիոյ Եւ Լիբանանի Համար Այլեւս Անհրաժեշտ Դարձած Են»

Սուրիոյ հարցով ամերիկացի պատուիրակ, Թուրքիոյ մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Թամ Պարրաք յայտնեց. «Պատերազմէն ետք Իսրայէլի հետ խաղաղութեան համաձայնութիւնները Սուրիոյ եւ Լիբանանի համար այլեւս անհրաժեշտ դարձած են»: Այս մասին հաղորդեց ԱՖՓ լրատու գործակալութիւնը: Պարրաք թրքական պետական «Անատոլու» լրատու գործակալութեան հետ հարցազրոյցի ընթացքին ըսաւ. «Սուրիոյ նախագահ Պաշշար Ասատ նշեց, թէ Իսրայէլը չ՛ատեր եւ այդ սահմանին վրայ խաղաղութիւն … Read more

«Ընտրական Օրէնքը Փոխելու Կարիքը Պէտք Է Լիբանանցիներու Ձգտումները Բաւարարելու Եւ Ներկայացուցչութիւնը Բարելաւելու Համար Ըլլայ» Կ՛ըսէ Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութիւնը

Ընկերվար յառաջդիմական կուսակցութիւնը հաղորդագրութիւն մը հրապարակելով յայտարարեց. «Ընտրական օրէնքը փոխելու կարիքը պէտք է լիբանանցիներուն ձգտումները բաւարարելու եւ ներկայացուցչութիւնը բարելաւելու համար ըլլայ»: «Տեսած ենք որոշ դիրքորոշումներ, որոնք կոչ կ՛ուղղեն` երեսփոխանական ընտրութիւններու օրէնքի փոփոխութիւնը կապելու շրջանին մէջ խաղաղութեան հոլովոյթի խօսակցութիւններուն, որոնք, ըստ այդ դիրքորոշումներուն, շիի երեսփոխանական ներկայացուցչութեան իրողութեան փոփոխութիւն կը պահանջեն», նշեց կուսակցութիւնը: «Ընկերվար յառաջդիմական կուսակցութիւնը, որ … Read more

Այսօր` Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ Մարզախաղերուն Առցանց Վիճակաձգութիւնը

Այսօր, երեկոյեան ժամը 5:00-ին տեղի կ՛ունենայ համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերուն վիճակաձգութիւնը, որուն աշխարհասփիւռ հայորդիներ առցանց կրնան հետեւիլ միութեան դիմատետրի (Homenetmen-ՀՄԸՄ) եւ Եութիուպի (MyHomenetmen) էջերով: Համա-ՀՄԸՄ-ական մարզախաղերը ընթացք առած են 1981-ին, միութեան համագաղութային կառոյցի ստեղծումէն եօթը տարի ետք: Անոնք կը կատարուին չորս տարին անգամ մը: 2009-էն ի վեր մարզախաղերը տեղի կ՛ունենան Հայաստանի մէջ: Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերը 24 … Read more

Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավը լրջագույնս պատրաստվում է հուլիսի 12-ին կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին: Տեղեկացանք, որ Սյունիքում այս օրերին պատրաստվում են դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով որոշել է, որ այս անգամ քաղաքական ժողովը պետք է կազմակերպվի Գորիսում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն է վարելու ժողովը: Մեր … Read more

Ռուսաստանում Սու-27 կործանիչ է կործանվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Նիժնի Նովգորոդի մարզում ռուսական կործանիչ է կործանվել, օդաչուները կարողացել են կատապուլտվել։ Նախնական տվյալներով՝ դա Սու-27 էր։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվական աղբյուրները։ Baza հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական ինքնաթիռը կործանվել է Կուլեբակի քաղաքի Վելետմա գյուղի մոտ, օդաչուները կարողացել են լքել կործանիչի խցիկը։ Նրանցից մեկն արդեն … Read more

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին – Armenia Today

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27-29 … Read more

Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը հաղթանակներ է գրանցել միանգամից մի քանի միջազգային մրցույթում

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահար Արեն Թոփլաղալցյանի համար հունիսը կարծես միջազգային մրցանակների բերքահավաքի շրջան լինի։ Այս ամիս նա հասցրել է մասնակցել «International Youth Music Competitions» միջազգային մրցույթին և արժանացել Գրան Պրիի։ «International Youth Music Competitions»-ը հարթակ է տրամադրում երաժիշտներին։ Մրցույթն իր ուշադրության կենտրոնում է պահում երաժշտական բոլոր ոճերն և գործիքները։ Արենը մասնակցել է նաև … Read more