Պուտինը հանդիպել է Փաշինյանի հետ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Չինաստանում, ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փաշինյանի հետ հանդիպումն առաջինն է օտարերկրյա առաջնորդների հետ Պուտինի երկկողմ բանակցությունների շարքում։ Այն տեղի է ունենում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից կազմակերպված ընդունելությունից անմիջապես հետո։