Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին

«Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանը մի փոքր ավելի շատ, քան որոշ իր ընկերներ, չի գիտակցել, թե որտեղ է գտնվում: Կգիտակցի»: Այս մասին գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Փորձելով ինքնահաստատվել իրեն կուսակցությունից վռնդած նախկին ընկերների մոտ՝ թե՛ դահլիճում, թե՛ տեսախցիկների առաջ մարդը փորձում է աչքի ընկնել: Մեկ մի տափակ բանաստեղծություն է կարդում, մեկ բարձր-բարձր խոսելով՝ … Read more

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն ՁԻՀ-ի և Ինժեներական ասոցիացիայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր. տեսանյութ

ՀՀ կառավարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ևս մեկ քայլով մոտեցան Հայաստանը Առաջադեմ հետազոտությունների կենտրոն դարձնելու երազանքին. դրա ցուցիչը և վառ ապացույցն այն է, որ հուլիսի 8-ին Ֆիլիպ Մորրիս Արմենիան Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր:   ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության տեխնոլոգիաների և հետազոտությունների … Read more

Ինչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Իլհամ Ալիևը․ մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Անհատական շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Հաղորդվում է, որ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու նպատակով։ Հիշեցնենք՝ Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի միջև … Read more

Մարգարյանի բնակարանում խուզարկություն չի իրականացվում

«Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքով հայտարարություն էր տարածվել, որ ուժայինները խուզարկում են ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Հրանտ Մարգարյանի բնակարանը։ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Մարգարյանի բնակարանում խուզարկություն չի իրականացնում։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 162 դիտում

Ինչ են ծրագրել անել դաշնակցականները, ովքեր են ձերբակալվել. նոր մանրամասներ․ լուսանկարներ

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել վաղ առավոտից դաշնակցական գործիչների բնակարաններում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ: Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է։ Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ Քրեական … Read more

ՀՀ վարչապետի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը շարունակվելու է ընդմիջումից հետո․ տեսանյութ

Ինչպես արդեն հայտնել ենք, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։ Այժմ նշվում է, որ երկրների ղեկավարները հանդիպումը կշարունակեն ընդմիջումից հետո։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 342 դիտում

Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպումը․ տեսանյութ

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ … Read more

Հիսուսի Խաչի ներքո անիծողների հանգրվանը խոզերի երամակն է․ վարչապետը մեջբերում է արել Մատթեոսի Ավետարանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է։ Ստորև բերվող մեջբերումը Մատթեոսի Ավետարանի 8․ 28–32–ն է։ 28 Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որևէ մէկը չէր կարող անցնել: 29 Եւ ահա … Read more

Խուզարկություններ են իրականացնում Գեղամ Մանուկյանի և Վահագն Մատինյանի տանը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այս պահին խուզարկություններ են իրականացնում ՀՀ ԱԺ պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի տանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ խուզարկություններ են իրականացնում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 174 դիտում

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. վարչապետ. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 248 դիտում