Ամերիկացի էմիսարները մեկնում են Մոսկվա, Ռուսաստանից հրադադարի հաստատման որոշում ենք սպասում. Թրամփ

ԱՄՆ-ը հուսով է, որ Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը: Ամերիկացի էմիսարները մեկնում են Մոսկվա՝ քննարկելու հարցերի այդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ «Այժմ դա կախված է Ռուսաստանից: Հուսանք, որ կարող ենք հրադադարի որոշում ստանալ: Ես ստացել եմ մի քանի դրական հաղորդագրություն, սակայն դրական մեսիջը ոչինչ չի նշանակում: … Read more

Քարոզչական «պինգ-պոնգ»՝ ՌԴ-ի «հաճախորդը» դառնալու համար․ ինչու են «իրար միս ուտում» Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Հայ հեղափոխական դաշնակցությունն ամենայն հավանականությամբ առաջիկայում եւ հերթական անգամ կազդարարի փողոցային պայքարը վերսկսելու՝ «Դիմադրության»՝ «փոզմիշ» եղած շարժման «երկրորդ սեզոնի» բացման մասին։ Նման նախատրամադրվածության մասին են վկայում 135-ամյա կուսակցության՝ օրերս Ծաղկաձորում անցկացված 35-րդ Ընդհանուր ժողովի փաստն ու դրա ժամանակ քննարկված հարցերն ու արված շեշտադրումները։ ՀՅԴ ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին կուսակցության սփյուռքից ժամանած մի քանի տասնյակ … Read more

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. վարչապետ

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ վարչապետը Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծով հետաքրքրված անձանց հրավիրել է ՀՀ կառավարություն՝ քննարկումների: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 67 դիտում

Սիրիայում իրավիճակը կրկին եռում է արյունոտ իրադարձություններով. ով է հրահրում բախումներ և ինչու. տեսանյութ

Իրավիճակը Սիրիայում վերջին մի քանի օրերին ծայրաստիճան լարված է, երկիրը կրկին «եռում» է արյունոտ իրադարձություններով ու հեղեղվում անորոշ գնահատականներով: Բանն այն է, որ Լաթաքիա և Տարտուս նավահանգստային քաղաքներում նախկին նախագահ Ասադի կողմնակիցների և նոր իշխանությունների միջև բախումների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են սուննի գրոհայինների կողմից վրեժխնդրության հողի … Read more

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները

Մարտի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից … Read more

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է ստորագրվել

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Հռչակագրի ամբողջական տեքստը՝ ստորև. «Հիմնվելով Նիդերլանդների և Հայաստանի Հանրապետության միջև երկարատև պատմական և մշակութային կապերի վրա, Նկատի ունենալով Նիդերլանդների կառավարության ներկայիս ծրագրում Հայաստանի Հանրապետությանն աջակցելու մտադրությունը, Հաստատելով իրենց … Read more

Բաքվի հետ քննարկում ենք միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարվելու հարցը. ԱԳ նախարար

Ադրբեջանի հետ քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարումը։ Այս մասին Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի շրջանակին։  «Այո՛, մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, գանգատներից ու … Read more

Գիշերային ակումբի մոտ քաղաքացիների և անվտանգության աշխատակցի վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Shamshyan.com-ի տեղեկություններով, մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Հրանտ Թ․-ն և 25-ամյա Գևորգ Մ․-ն գտնվում են Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ վիճաբանում են անվտանգության աշխատակից ոմն Հովոյի հետ և Հրանտ Թ․-ն … Read more

«Ժոնգ թոնգ»-ի վարորդները դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից. Ասատրյան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն անդրադարձել է մամուլում տարածվող տեղեկություններին և գրել. «Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկությունների, որ իբրև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի «Ժոնգ թոնգ» մակնիշի տ/մ-ի 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձերը, ազատման դիմում է գրել, հայտնում եմ` «Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ … Read more