Սյունիքի բարձրադիր գոտիներում և Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 214 դիտում Source link

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հրապարակվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ձեռնարկ

Այս շաբաթ տեղի է ունեցել սեփականության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող նոր ձեռնարկի շնորհանդեսը, որը նախատեսված է քննիչների, դատախազների և դատավորների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրավունքի բարեփոխումների ծրագրի շրջանակում։ Միջոցառման ընթացքում դեսպան Քվինը կարևորել է ԱՄՆ աջակցությունը տեղական փորձագետներին, որոնք հեղինակել են այս ձեռնարկը։ «Միացյալ … Read more

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Կիևին. առանց ջերմության են մնացել հարյուրավոր տներ, դպրոցներ

Ռուսական զորքերը դեկտեմբերի 20-ի առավոտյան հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Մեկ մարդ մահացել է, ևս ինը՝ վիրավորվել։ Գոլոսեևսկի թաղամասում վնասվել է ջերմատար խողովակի մայրուղին։ Արդյունքում Կիևում առանց ջերմության է մնացել 630 բնակելի շենք, 16 բուժհաստատություն, 17 դպրոց և 13 մանկապարտեզ, նշել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։ Բացի այդ, հրդեհվել … Read more

Առուշանյանի ղեկավարությամբ Շիրակը շարունակելու է բռնած զարգացման ճանապարհը․ Խուդաթյանը ներկայացրեց մարզպետին

Շնորհակալություն Մուշեղ Մուրադյանին և հաջող ընթացք Դավիթ Առուշանյանին։ Շիրակի մարզպետի աշխատակազմին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետին։ Խուդաթյանը, անդրադառնալով արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանին, ասաց՝ թիմակիցներ են և միասին մեծ ծավալի աշխատանք են իրականացրել։ «Վստահ եմ, որ պարոն Մուրադյանն իր աշխատանքը կշարունակի այն բնագավառում, որտեղ կորոշի, որ իր ներուժը ներդնելու կարիք կա»,- ասաց նախարարը։ … Read more

Վարչապետի որոշումներով նախարարի տեղակալներ են վերանշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանին վերանշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ: Վարչապետի մեկ … Read more

Ավելի քան 30 երկրի գիտնական և մասնագետ Սանկտ Պետերբուրգում քննարկել են համաճարակաբանության խնդիրները

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը և «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի գիտական գծով տնօրենի տեղակալ Գայանե Մելիք-Անդրեասյանը դեկտեմբերի 12-13-ը մասնակցել են ՍանկտՊետերբուրգում կայացած՝ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված V միջազգային գիտագործնական համաժողովին։ Միջոցառումը համախմբել էր ՌԴ-ի և աշխարհի ավելի քան 30 երկրների գիտնականների և առողջապահության կազմակերպիչների։  Քննարկել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության … Read more

Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ հեռախոսազրույցի մասին: «Շարունակելով մեր շփումները փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ՝ քննարկեցինք Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունները, որոնց ամրապնդմանը մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում: Անդրադարձ ենք կատարել նաև միջազգային զարգացումների հարցերին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 26 դիտում Source … Read more

Հատուկ ուշադրություն՝ անվտանգությանը. Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է։ Մեծ ուշադրություն է դարձվում անվտանգության կանոններին: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: «Հաշվի առնելով լեռնային բարդ տեղանքը և դրանով պայմանավորված շինաշխատանքների դժվարությունները՝ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության ապահովման և բարելավման խնդիրներին։ Կապալառուի համապատասխան մասնագետների, ինչպես նաև տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցների կողմից … Read more

Բացահայտվել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի հսկայական քանակի ապօրինի շրջանառություն. տեսանյութ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները առևտրի կետերում, ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram էլեկտրոնային հարթակներում, 2024թ-ի ընթացքում ձեռնարկել են 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ավելի քան 8,5 հազար տուփ ծխախոտային արտադրանք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ հանրային կապերի բաժնից: «Միջոցառումների արդյունքում, միաժամանակ, պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է … Read more